Ռոբերտ Քոչարյանը պետք է հարգի ինքն իրեն, չի կարելի ասել՝ ստորագրել եմ, չեմ կարդացել, տեղյակ չեմ. Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
30.03.2026 | 13:56
Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ
30.03.2026 | 13:48
ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից
30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
30.03.2026 | 12:39
Մեկնարկել է շախմատի Հավակնորդների մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Factor.am-ի հետ զրույցում համաձայնեց այսօր ԵԽԽՎ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ժողովրդավարությունը հաղթել է Հայաստանում թավշյա հեղափոխությամբ ու Հայաստանն այլևս ժողովրդավար երկիր է։

 

Փոխարենը Արշակյանը համաձայն չէ Փաշինյանի հնչեցրած մտքին, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։ «Ինչո՞ւ առանց նախապայմանների։ Բա Ղարսի պայմանագիրը մենք ճանաչո՞ւմ ենք: Վրաստանն առ այսօր չի ճանաչում: Մենք ճանաչո՞ւմ ենք, որ Արարատը մերը չի այլևս»,- հարց ուղղեց նախկին պատգամավորը՝ շարունակելով.  «Մենք ունենք պայմաններ, թող թուրքերը մտածեն։ Եվրոպան, ամբողջ աշխարհը հարձակվում է Թուրքիայի վրա, ճնշել են, անկյուն են մտցրել, մենք ասում ենք՝ պայման չունենք։ Ես ասում եմ՝ ունենք պայման. Ղարսի պայմանագիրը չեղյալ ենք համարում։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դուխով ասի, որ Ղարսի պայմանագիրը չեղյալ ենք համարում, որովհետև ապօրինի է եղել»։

 

Անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ դատարանի այսօրվա որոշմանը՝ Ազատ Արշակյանն ասաց, որ նախկին նախագահն ինքն էլ պետք է հարգի իր կարգավիճակը և աջակցի արդարադատությանը:

 

«Պետք է ասի՝ ես եմ եղել, եկեք պարզենք: Ինքը պետք է հարգի իր կենսագրությունը, իր կարգավիճակը։ Երբ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ստորագրել եմ, չեմ կարդացել, դա անհարգալից վերաբերմունք է իր ընտրողների, իր հայրենիքի նկատմամբ»,- նշեց Արշակյանը:

 

Ուստի, նրա խոսքով, Քոչարյանը չպետք է ասի՝ չեմ իմացել: «Այդպես չի կարելի։ Կա՛մ պետք է ասի՝ սխալ եմ արել, ներողություն, կա՛մ պիտի ասի՝ ճիշտ եմ արել, փրկել եմ Հայաստանը քաոսից, դրա համար այս հրամանները տվել եմ։ Երբ Քոչարյանն ասում է՝ տեղյակ չեմ, ստացվում է՝ Ասկերանի գյուղից եկել եմ, աթոռ էր՝ նստել եմ, պարզվեց՝ դա նախագահի աթոռն է: Տենց չի կարելի: Պետք է հարգի ինքն իրեն, մենք նույնպես պետք է հարգալից լինենք»,- ասաց Արշակյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ թեև Սեդրակ Քոչարյան-ԱԱԾ տնօրեն գործով վճիռը փաստում է, որ դատարանների անկախության ուղղությամբ աշխատանք կա, բայց դատարանները Հայաստանում անկախ չեն, քանի որ դատավորները նշանակովի են։

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետին բարեփոխումների իրականացման համար, մասնավորապես՝ դատական համակարգում, և հավաստիացրեց, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է օգնություն ցուցաբերել. «Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանը եվրոպական երկիր է՝ արմատացած եվրոպական պատմությամբ և արժեքներով»:

 

«Ես կուզեի, որ մենք լինենք եվրոպացի։ Սա խրախուսական հայտարարություն է, մեզ մոտ դեռ Չինգիզ խանից մնացորդներ կան»,- նշեց Ազատ Արշակյանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Մարինե Խառատյան