ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է մեկ տարի չծառայած զինվորին մարտական հերթապահության չուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
03.09.2026 | 17:18
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:07
Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:58
Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում
03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
03.09.2026 | 16:41
Պրահայի ամրոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.09.2026 | 16:30
Ինչ են քննարկել Սիմոնյանն ու Հաջիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:20
Մեզ մոտ մարդիկ կամավոր են մեկնում ռազմաճակատ, ի տարբերություն Ուկրաինայի․ Պուտին
Բոլորը

Ազգային ժողովի  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց իրենց խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ դրա ընդունման արդյունքում կբացառվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու մեկ տարին չլրացած զինծառայողների ներգրավումը մարտական հերթապահության մեջ։

Արդյունքում մարտական հերթապահության մեջ կընդգրկվեն մարտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող զինծառայողները, ինչը կնպաստի մարտական հերթապահության ժամանակ մարդկային կորուստների նվազեցմանը և կնպաստի սահմանի պահպանման հուսալիության բարձրացմանը։

Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողն էլ իր մարտական պատրաստվածությունը բարձրացնելու բավարար ժամանակ և հնարավորություն կունենա՝ հետագայում մարտական առաջադրանքներն էլ ավելի բարձր մակարդակով կատարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան