Հոգլանդի հրապարակած կետերում մեզ համար դրական շեշտադրումներ կային․ քաղաքագետ

Լուրեր

15.06.2026 | 21:45
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.06.2026 | 21:30
Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:17
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
15.06.2026 | 21:14
Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում
15.06.2026 | 21:00
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 20:49
Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
15.06.2026 | 20:38
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` 15 օրում. Սուրենյան
15.06.2026 | 20:28
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի
15.06.2026 | 20:15
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը
15.06.2026 | 20:10
Վերաքվեարկություն չի լինի․ սպասելիքներն ու ԿԸՀ-ի որոշումը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.06.2026 | 20:08
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը վերջին տարիներին Հարավային Կովկասում ամենանշանակալի իրադարձությունն է․ Բաքվում Գերմանիայի դեսպան
15.06.2026 | 20:00
Վտանգավոր է․ չենք կարող ձևավորել ԱԺ՝ կոպիտ խախտելով սահմանադրական օրենքների պահանջները․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 19:57
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
15.06.2026 | 19:54
Միրզոյանը և Նիդերլանդների իր գործընկերը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները
15.06.2026 | 19:48
ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես»
Բոլորը
  • Երեկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակեց ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական կետերը։ Ուշագրավ է, որ հրապարակումը եղավ Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո։ Սոչիի հանդիպման և ամերիկացի համանախագահի կողմից հրապարակված դրույթների շուրջ Factor.am-ը զրուցել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, ըստ Ձեզ. ինչո՞ւ հենց երեկ՝ Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպման ֆոնին ամերիկացի համանախագահի կողմից հրապարակվեցին ԼՂ խնդրի կարգավորման հիմնական դրույթները։

– ԱՄՆ-ն սկսել է ակտիվ զբաղվել միջազգային հարաբերություններով, Թրամփի ադիմինստրացիան ակտիվ է զբաղվում Սիրիայի, Հյուսիսային Կորեայի հարցերով, Ղարաբաղը ևս կարևոր խնդիր է միջազգային հանրության համար։ Հոգլանդը մի քանի օր առաջ ճեպազրույց անցկացրեց, որտեղ ներկայացրեց սեպտեմբերին սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրակարգը։ Հիշո՞ւմ եք՝ նա ինչ ասաց, գլխավոր խնդիրը, որը դնում է ՄԽ-ն, այն է, որ վստահության մթնոլորտ ստեղծվի․ պարզ է, որ ամերիկացիները հիմա ակտիվ են, ուզում են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել։ Բոլորը հասկանում են, որ Նյու Յորքի հանդիպումն անհաջողությամբ կպսակվի, քանի որ եթե միայն վստահության մթնոլորտի մասին խոսենք, այդ թեման ընդհանրապես Ադրբեջանին չի հետաքրքրում։ Ադրբեջանը նորից տարածքների զիջման հարց կդնի, ու հանդիպումը կտապալվի։ Իմ կարծիքով դա է պատճառը, որ ամերիկացիները որոշեցին տարբերակներից մեկն առաջարկել, որպեսզի կողմերը գան ընդհանուրի, որ վերսկսում են բանակցությունները։ Այս վեց կետերի մեջ ամեն ինչ կա, որը հետաքրքրում է և՛ Հայաստանին, և՛ Ղարաբաղին, և՛ Ադրբեջանին։ Ես համոզված եմ, որ այն ինչ Հոգլանդն ասաց, քննարկվել է համանախագահող երկրների դեսպանների միջև։ Կարծում եմ՝ Սոչիի հանդիպումը հենց վերաբերում էր նրան, որ Պուտինն ասում է՝ մենք էլ ենք այստեղ, այնպես չէ, որ դուք կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնել։ Կասկած անգամ չունեմ, որ Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարցը գլխավոր թեման է եղել։ Ինչո՞ւ այդպես էլ չներկայացվեց, թե Ղարաբաղի հարցով ինչ է քննարկվել Սոչիի հանդիպման ժամանակ։ Պետք չէ մոռանալ, որ ՌԴ-ն ժողովրդավարական երկիր չէ, այնտեղ թափանցիկ ի՞նչ եք տեսել, որ Ղարաբաղի հարցում թափանցիկ լինեն։ ՌԴ-Հայաստան գործարքները երբեք թափանցիկ չեն, Գազպրոմի հետ մեր համագործակցությո՞ւնն է թափանցիկ․Ռուսաստանին դա բնորոշ է։

-Պարոն Գրիգորյան, Ձեր կարծիքով այս պահին բանակցությունների սեղանին ո՞ր փաստաթուղթն է՝ հաշվի առնելով հրապարակված 6 կետերը։ 

-Պարզ է, որ այդ 6 կետերը պետք է համեմատենք այն տարբերակների հետ, որոնք հրապարակվել են 2007 թվականից ի վեր։ Առաջինն այն զարնեց իմ աչքին, որ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված կետերն առաջ էին բերված, դա դրական իմաստով զարմացրեց և ուրախացրեց։ Այնուամենայնիվ, առաջ բերվեց նաև ԼՂ կարգավիճակի խնդիրը։ Ամերիկացիների ասելիքն այն է, որ սեպտեմբերին սպասվող հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն իմանան ինչի շուրջ են բանակցելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Սեդա Ղուկասյան