«Տղերք, իմ աչքերը ձեր վրա են». ԵԿՄ նիստին ելույթ ունենալիս՝ Արամ Սարգսյանը մեջբերեց սպարապետի խոսքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.04.2019 | 13:56«Մենք միակ ժողովուրդ ենք, որ էդպիսի անուն ունենք՝ երկրապահ: Որովհետև երկարապահը շատ ավելի լայն հասկացողություն է, քան ազատամարտիկը: Երկրապահ լինել նշանակում է նաև պետության կողքին լինել, պետության թիկունքին կանգնած լինել ու այս երկրի ամենաօրինապահ քաղաքացի լինել»,- ԵԿՄ 12-րդ համագումարին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նա կոչ արեց զերծ մնալ անհարկի շահարկումներից. «Մեզ հավերժության միջից նայում են մեր վեց հազար ընկերները ու եղբորս բառերով ասած` «տղերք, իմ աչքերը ձեր վրա են»»:
Մանրամասները` տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան