Եթե Սևանից 100 մլ խմ ջուր ենք վերցնում, որի 70 տոկոսը կորում է, հարց է առաջանում՝  ինչո՞ւ ենք դա անում․ ջրաբան

Լուրեր

10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
10.06.2026 | 12:17
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի պետությանը
10.06.2026 | 12:11
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:10
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել // ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 12:02
Հունգարիա – Ղազախստան խաղի ժամանակ կախովի տեսախցիկն ընկել է խաղադաշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:53
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաներին
10.06.2026 | 11:45
Երազում են ՔՊ-ից պատգամավոր վերցնել. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:44
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
10.06.2026 | 11:25
Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»
10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է, որին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ սննդաբան Գայանե Շահխաթունին անդրադարձավ մեր ջրային պաշարներին ու դրանց նպատակային օգտագործմանն  առնչվող խնդիրներին։

Նրա խոսքով՝ խմելու ջրի զտիչներն այսօր տարածված են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և ընդունված է համարել, որ այդ սարքերը մաքրում են ջուրը մեխանիկական, չլուծվող մասնիկներից, խառնուրդներից, վիրուսներից և ծանր մետաղներից։

Նրա փոխանցմամբ՝ այդ զտիչներն անհրաժեշտություն են,  որովհետև հայտնի չէ, թե ինչ խողովակներով է գալիս ջուրը և ինչով է վարակվում այդ ճանապարհին։

«Հայաստանում շատ խողովակներ հին են և չեն նորոգվել տասնամյակներ, դրա համար չի բացառվում, որ ջրում, երբ այն հոսում է այդ խողովակներով, կարող են հայտնվել ծանր մետաղներ, ավազ, այլ խառնուրդներ, որը խմելը խիստ անցանկալի է»,- նկատեց Շահխաթունին։

Նրա խոսքով՝ եթե նման զտիչներ տանը չկան, ապա ծորակի ջուրը լցնել ապակե տարայի մեջ, թողնել որոշ ժամանակ, քլորն այդ ընթացքում ջրից կցնդի, իսկ ծանր մետաղներն ու այլ խառնուրդները կնստեն տարայի հատակին։

Հարցին՝ իսկ որքան ու որ ժամերին է պետք ջուր խմել, պատասխանեց․«Քանի որ մեր երկիրը միշտ առատ է եղել ջրով, մենք հանգիստ ենք եղել, չենք գնել ջուրը, հոգեբանորեն հետ ենք վարժվել ջուր խմելուց: Հիմա հակառակը` փորձում ենք բերել դրան: Պետք չէ զոռով խմել, պետք է սիրելով խմել, ջուրն ինֆորմացիա կլանելու հատկություն ունի: Ասել, որ ես ջուր չեմ սիրում ու խմել, հնարավոր է, որ դա հակառակ ռեակցիան բերի: Դրա համար ճիշտ տարբերակ կա ջուր խմելու՝ ուղղակի կում-կում, քիչ-քիչ, դարձնել ձեր զբաղմունքներից մեկը: Առավոտյան ժամերն են ավելի ցանկալի, քանի որ այդ ժամերին երիկամներն ավելի արագ են աշխատում, և տոքսինների արտազատումն ավելի լավ է կայանում»։

Ասուլիսին ներկա ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն էլ Ջրի համաշխարհային օրը խոսեց Սևանից բաց թողնվող ջրի մասին՝ շեշտելով, որ մեր ոռոգման ցանցը ոչ բարվոք վիճակում է, ինչի հետևանքով բաց թողնված ջրի 70 տոկոսը կորչում է, հետևաբար հարց է առաջանում. «Եթե մենք  պետք է Սևանից 100 մլ խմ ջուր վերցնենք, որից միայն 30 մլն խմ-ն է հասնում Արարատյան դաշտավայր ոռոգման համար, 70 տոկոսը կորում է, ապա հարց է առաջանում՝  ինչո՞ւ ենք դա անում»։

Հովհաննիսյանը կարևորեց ջրամբարների կառուցման անհրաժեշտությունն ու ջրերը կառավարելուն ուղղված պետության գործողությունները։