Քոչարյանը սպառնալիք է դիտարկում Թրամփի ուղին. ո՞նց է ՌԴ-ին բերում՝ կպցնում․ որ ընդհանրապես չլինի՞ այդ ծրագիրը․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով, թեև այս պահին Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու հարց օրակարգում չկա, սակայն Եվրամիությանն անդամակցության ճանապարհին կգա մի փուլ, երբ Հայաստանը պետք է ընտրություն կատարի երկու կառույցների միջև։ Factor TV-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը, ռուսական ճնշումներին և ԱՄՆ-ի հետ զարգացող հարաբերություններին։

Մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայաստանը չի պատրաստվում լքել ԵՏՄ-ն, և դա հակասում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունմանը, Արման Եղոյանը նշել է, որ խոսքը ներկա պահի մասին է։  

Նրա խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացում կա մի փուլ՝ ազատ առևտրի գոտուն միանալը, որն անհամատեղելի է այլ մաքսային միության անդամակցության հետ։ «Այն փուլում, երբ հարց ծագեց ազատ առևտրի գոտուն միանալու մասին, (…) այդտեղ բնականաբար պետք է որևէ այլ մաքսային միության մեջ չլինելու հարցը ծագի։ […] Դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկություն կամ կամք է, դա տեխնիկական պայման է», – ընդգծել է նա՝ հերքելով Լավրովի այն պնդումը, թե ԵՄ-ն է Հայաստանին կոշտ ընտրության առաջ դնում։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրանում Ռուսաստանի հնարավոր մասնակցությանը՝ Եղոյանը կտրուկ դիրքորոշում է հայտնել. «Մենք գտել ենք այստեղ իդեալական բալանսը։ Եվ այստեղ գալ, փորձել այս նուրբ հավասարման մեջ մի նոր քար ավելացնել, նշանակում է քանդել այս հավասարումը»։ Նրա խոսքով՝ այս նախագիծը երկար ու բարդ բանակցությունների արդյունք է, և դրանում նոր դերակատարի ներգրավումը կարող է խախտել ձեռք բերված փխրուն հավասարակշռությունը։

Քննադատելով այն վերլուծաբաններին, որոնք ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը համարում են ձևական, Եղոյանը նշել է. «ԱՄՆ փոխնախագահը շատ գործուն մասնակցություն է ունեցել այս պրոցեսում, նաև Մյունխենից սկսած»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան և տարածաշրջան երկարատև ու նուրբ դիվանագիտական աշխատանքի արդյունք է։

Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների հարցի մասին՝ նա վստահեցրել է, որ այդ թեման բարձրացվել է Վաշինգտոնում, և ակնկալվում է, որ այն կքննարկվի նաև փոխնախագահի առաջիկա այցի ընթացքում։ «Կարծում եմ, որ արժի այդ մասին խոսակցություն ունենալ», – եզրափակել է Արման Եղոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան