Քոչարյանը և Սարգսյանը հասունացրել են պատերազմը՝ փոխանցել Փաշինյանին, որը չկանխեց․ ինչպես են իրավիճակ փոխելու նրանք․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խաղաղասիրական հռետորաբանությանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համոզմամբ, առկա իրավիճակը «իրական խաղաղություն» չէ, այլ ավելի շուտ` «խաբկանք, կեղծիք»։ Factor TV-ի հետ զրույցում նա նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները և չի հրաժարվում իր նոր պահանջներից, խաղաղության մասին խոսելն անիմաստ է։

Արձագանքելով Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներին՝ Վարդան Հարությունյանը նշել է, որ սա հակասում է Ալիևի խաղաղասիրական հայտարարություններին։ Նրա կարծիքով, Ադրբեջանը խաղաղության մասին սկսել է խոսել միայն միջազգային ճնշումների, մասնավորապես «Թրամփի ուղի» նախագծի առաջմղման համատեքստում։

«Մինչև վերջերս, մինչև Թրամփի այդ ճանապարհի փաստաթուղթը, նրանք խաղաղությունից չէին խոսում, նրանք խոսում էին Հայաստանի կողմից նորանոր զիջումներից, սպառնալիքի լեզվով»,- ընդգծել է իրավապաշտպանը։ Նա պնդել է, որ իրական խաղաղությունը պահանջում է կոնկրետ, շոշափելի քայլեր, որոնք այսօր բացակայում են։  

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե այլ բանակցողի դեպքում արդյունքներն այլ կլինեին, Հարությունյանը նշել է, որ 2020 թվականի պատերազմի և դրա հետևանքների համար պատասխանատու են նաև նախկին իշխանությունները։ «Խորհրդարանական ընդդիմության լիդերները եղել են Հայաստանում իշխանավորներ 1999 թվականից մինչև 2018 թվականը։ Եվ նրանք՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, հասունացրել են այն պատերազմը, որին հանգեցրեց Փաշինյանը»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով, նախկին ղեկավարները ձախողել են խաղաղության գործընթացը և բանակցային սեղանին դրված հնարավորությունները, մասնավորապես՝ 1997-98 թվականների առաջարկները, որոնք կարող էին կանխել հետագա արյունահեղությունը։

Իրավապաշտպանը խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտներից մեկը համարել է Ադրբեջանում պետական մակարդակով սերմանվող հայատյացությունը։ «Մի կողմից՝ մեր պարտությունը, որը մեզ կաշկանդում է, մեզ կոմպլեքսավորում է, մյուս կողմից՝ Ադրբեջանում պետական մակարդակի բարձրացված, դպրոցականների, մանկապարտեզների մակարդակներով սկսված և մինչև վերջ հասցված հայատյացությունը, իհարկե, խոչընդոտ են լինելու»,- նշել է նա։

Չնայած այս ամենին, Վարդան Հարությունյանը լավատես է երկու ժողովուրդների խաղաղ համակեցության հարցում՝ հիմնվելով պատմական փորձի վրա։ «Ես լավատես եմ, որովհետև այս երկու ժողովուրդները այս տարածքում ապրում են հարյուրամյակներով, եթե ոչ հազարամյակներով։ Այս ժողովուրդները սովոր են իրար հետ ապրելու՝ մեր հակասություններով, մեր ամեն ինչով հանդերձ», – ասել է նա՝ հավելելով, որ իրական խաղաղության համար անհրաժեշտ է միջազգային դերակատարների միջնորդություն և երաշխիքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան