Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Փետրվարի 5-ին կայացած վիճակահանությունից հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի թիմը չի մասնակցելու Երևանում անցկացվելիք բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությանը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը սպասելի էր։

«Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դիմել էր կառավարությանը և ամենաբարձր մակարդակով ստացել էր երաշխավորագիր, որ Հայաստանն ապահովելու է Ադրբեջանի պատանեկան հավաքականի անվտանգությունը։ Մենք էլ այդ երաշխավորագիրը ներկայացրել էինք ՖԻԲԱ Եվրոպային։ Բայց հետագայում Ադրբեջանը հրաժարվել է մասնակցությունից։ Մեզ համար դա ինչ-որ տեղ սպասելի էր, քանի որ խոսքը պատանեկան հավաքականների մասին է, և այդտեղ որոշում ընդունողները հիմնականում ծնողներն են։

Երբ 2 տարի առաջ Բաքվում անցկացվում էր 18 տարեկանների առաջնությունը, մենք չկարողացանք մեկնել, քանի որ բասկետբոլիստների ծնողները կտրականապես դեմ էին, և այդ հարցը նույնիսկ չհասավ լուրջ քննարկման»,- ասաց Արթուր Նազարյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հավաքականը չէր մասնակցել նաև 2025թ․ ամռանը Երևանում անցկացված բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությանը։

Երևանը Եվրոպայի C դիվիզիոնի Մ16 առաջնությունը կընդունի հուլիսի 4-12-ը։ Հայաստանի Մ16 հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Անդորրայի, Մալթայի և Մոնակոյի թիմերի հետ։ A խմբում են Կոսովոյի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մոլդովայի Մ16 հավաքականները։

Դավիթ Եղիազարյան