Էրիկ Գասպարյանը շախմատի «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» մրցաշարի շրջանակներում լրացրել է իր երկրորդ գրոսմայստերի նորման
Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր երկրորդ գրոսմայստերի նորման։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Էրիկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, զբաղեցրել 1-ին հորիզոնականը և 22.4 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: