ԵՊՀ-ում տեղի է ունեցել Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում այսօր համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը. այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ի տարածած հաղորդագրությունից:

«Կիսանդրու բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, «LARES» եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գ. Գուրզադյանի որդի Վահագն Գուրզադյանը, Տիեզերքի թանգարանի խորհրդի անդամ, պատմաբան Կարեն Բայրամյանը, ԵՊՀ-ի և տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտնականներ ու մտերիմներ:

Միջոցառման ընթացքում ականավոր գիտնականի մասին ներկաների համար կենսագրական ակնարկ կարդաց պատմաբան Կարեն Բայրամյանը: Նա հիշատակեց Գ. Գուրզադյանի ավելի քան 200 գիտական հոդվածներն ու մեկ տասնյակ ստվարածավալ մենագրությունները՝ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին: Նա նշեց, որ Գուրզադյանը դեռևս 1960-ականներին ղեկավարել է Արեգակի ու աստղերի գերմանուշակագույն ու ռենտգենային դիտումները, ինչպես նաև նրա ղեկավարությամբ ստեղծվել են «ՕՐԻՈՆ» տիեզերական աստղադիտարանները, որոնք գերազանցում էին ժամանակակից աշխարհում իրականացվող տիեզերական գիտափորձերը և հանգեցնում կարևորագույն գիտական արդյունքների:

«Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր՝ նվիրված գիտությանը, արվեստին»,- ընթերցեց պարոն Բայրամյանը:ԵՊՀ ռեկտորը բացման խոսքում ողջունեց ներկաներին և ասաց, որ մեծ պատիվ է Գրիգոր Գուրզադյանի նման համալսարանական ունենալը. «Այս կիսանդրին մենք բացում ենք որպես հարգանքի տուրք մեծ գիտնականի հիշատակին, որը երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և եղել է Աստղաֆիզիկայի ամբիոնի հիմնադիր կազմում»:

Ելույթով հանդես եկավ նաև ակադեմիկոսի աշակերտներից Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ տիեզերքի թանգարանի խորհրդի անդամ Աշոտ Զախարյանը, որն անդրադարձավ Գ. Գուրզադյանի բեղմնավոր գիտական գործունեությանն ու վաստակին:Անվանի գիտնականի որդին՝ Վահագն Գուրզադյանը, խոսելով հոր թողած գիտական ժառանգության մասին, շեշտեց, որ ուրախ է ներկա լինելու նրա կիսանդրու բացման արարողությանը: «Համալսարանի ղեկավարությունը, հաշվի առնելով Գ. Գուրզադյան գիտնականի վաստակը հայաստանյան գիտության մեջ, գնահատելով նրա բազմամյա դասախոսական գործունեությունը համալսարանում, գտավ, որ վերջինս պետք է վերադառնա համալսարան և հավերժանա այս պատվավոր ճեմասրահում»,- ասաց Վ. Գուրզադյանը»,- ասված է հաղորդագրությունում: