Կիմ Չեն Ընը հրահանգել է ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ է վերահսկել նոր կամիկաձե հարվածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումը և հրահանգել է կարճ ժամանակում այդ զենքի զանգվածային արտադրություն սկսել։ Այս  մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կիմն ընդգծել է սերիական արտադրության համակարգի հնարավորինս շուտ ստեղծման և լայնածավալ զանգվածային արտադրության անցնելու անհրաժեշտությունը»,- հաղորդում է գործակալությունը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ ամբողջ աշխարհում աճում է մրցակցությունը ռազմական անօդաչուների կիրառման հարցում։

Հավելենք, որ նոյեմբերի 11-ին Հյուսիսային Կորեան վավերացրել է Ռուսաստանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Կիմ Չեն Ինը։ Ռուսաստանն այն վավերացրել էր ավելի վաղ։

Միաժամանակ, ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնում է, որ հյուսիսկորեացի զինվորներն արդեն մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին։ Փհենյանի կողմից արևելյան Ռուսաստան ուղարկված ավելի քան 10 հազար զինվորականների մեծ մասն ուղարկվել է Կուրսկի շրջան։ Ըստ ամերիկյան կողմի՝ նրանք «սկսել են մարտական ​​գործողություններին մասնակցել ռուսական զինված ուժերի հետ միասին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի