Հայերենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից է. Հրանտ Բագրատյան

Լուրեր

25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:01
Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ալեն Սիմոնյանը հեռացավ առանց հարցերի պատասխանելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում ընտրական ցենզ սահմանել արտահերթ նիստում․ պարզաբանում է Հասմիկ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 18:47
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խոսելով հայերենի բառաֆոնդի, թարգմանական հնարավորությունների մասին՝ այդ առումով հայերենը համարելով աշխարհի ամենաաղքատ լեզուներից մեկը: Գրառումը՝ ստորև.

 

«Բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվելու սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրներին։ Մեզ մոտ՝ Արմենիայում, դրանք ներկայումս քաղաքակրթական բնույթի են։ Այսօր, սակայն, ուզում եմ անդրադառնալ ևս մեկ քաղաքակրթական խնդրի՝ հայոց լեզվին։ Առաջիկայում կխոսենք Հայ առաքելական եկեղեցու, կնոջ և ընտանիքի դերի մասին արմենական (հայկական) պատկերացումների, քաղաքակրթական և ազգային արժեքների մասին և այլն։

Ես լեզվի մասնագետ չեմ։ Բայց ես մտավորական եմ, հասարակագետ։ Ինձ համարում եմ տեսության (մեգաէկոնոմիկա) հիմնադիր։ Ուստի ամեն օր բախվում եմ մտքերս արտահայտելու խնդրի հետ։ Շփվում եմ տարբեր երկրների մասնագետների հետ։ Գրել եմ 19 գիրք և 68 հոդված։ Գրքերս գրել եմ 4 լեզուներով. Արմեներեն (հայերեն), ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն։ Նկատի ունեցեք, գրել եմ և ոչ թե թարգմանել։ Բացի այդ, ազատ շփվում եմ ևս 2 լեզուներով՝ գերմաներեն և ֆրանսերեն։

Ի՞նչ է ինձ հուշում իմ անձնական աշխատանքային փորձը։ Մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի և 0.7 անգլերենի։ Դա է պատճառը, որ իմ վերջին արմեներեն գիրքը գրել եմ 2001թ։ Գրել արմեներեն, նշանակում է 20-30% ավել ժամանակ ծախսել։ Ի՞նչու։ Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն (պետական) ամենագեղեցիկ լեզուներից է։ Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ (ինչպես և մեր տնտեսությունն է) լեզուներից է։ Օրինակ, վերցնենք բառերի քանակը։ Ըստ իս, այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ։ Դա հեշտորեն ստուգվում է բացատրական կամ թարգմանչական բառարանների միջոցով։ Այսպես, 1984թ հրապարակված Հայ-ռուսական բառարանում (գլխ խմբագիր ե.Գալստյան) կա 75000 բառ, գրեթե նույնքան 1976թ. Է.Աղայանի բառարանում։ Ռուսական ակադեմիական բառարանում (1970թ) կա 132000 բառ։ Ըստ USA Today-ի 2010-ին անգլերենում կար 999985 բառ, չինարենում՝ 500000, գերմաներենում 250000, ճապոներենում՝ 232000, իսպաներենում 225000, ռուսերենում՝ 195000, (http://news.flarus.ru/?topic=1115http://www.norma-tm.ru/psychological_war.html

Անշուշտ, լեզվի հարստությունը միայն բառերի քանակի մեջ չէ։ Բացի այդ, բառերի քանակի հաշվարկի միասնական մեթոդաբանություն չկա։ Բայց, օրինակ, ո՞վ է մեզ իրավունք տվել թարգմանել կոմպյուտեր կամ ինֆլյացիա բառերը։ Ոչ միայն նրա համար, որ կոմպյուտեր բառը համակարգիչը չէ, իսկ ինֆլյացիան ամենևին էլ գնաճը չէ։ Նրա համար, որ դրանք բառ-գործառույթներ, բառ-ինստիտուտներ, բառ-առարկաներ են։ Անգլերեն լեզուն օրական ավելանում է 15 բառով։ Շեքսպիրը միայն այն հարստացրել է 1700 բառով։ Պուշկինը ռուսաց լեզուն հարստացրել է 24000 բառով։ Իսկ մենք նստած թարգմանում ենք ամեն բառ։ Ամենևին էլ դրա իրավունքը չունենալով։ Աշխարհում ամեն տարի արվում է 1.5 մլն պատենտ, գրանցվում է 3 մլն ապրանքանիշ։ Հիմա պիտի թարգմանե՞նք ամեն բան։ Դա ի՞նչ լեզվական շովինիզմ է։ Ամբողջ օրը գոռում ենք. արմեներենը միակ պետական լեզուն է։ Ճիշտ է։ Բայց եկեք զարգացնենք այն։ Սիջնադարում ունեցել ենք 60000 բառ։ Ոչ մի անգլերեն մեզ չէր հասնի։ Հիմա մենք ունենք 100000, իսկ նրանք 1000000։ Ու մի բան էլ։ Ժամանակը չէ՞ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է»։