Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և ԱՄԷ-ի երկկողմ հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա։ Ըստ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքի՝ զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության զարգացման կապակցությամբ: Ընդգծվել  է  նախագահների միջև փոխադարձ այցելությունների և հանդիպումների կարևորությունը կապերի ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև Աբու Դաբիում Ադրբեջանի և ԱՄԷ զինված ուժերի մասնակցությամբ անցկացվող «Խաղաղության վահան 2026» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների կարևորությունը:

Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել հարաբերությունների հեռանկարների և ապագա շփումների վերաբերյալ։

Միաժամանակ, Ադրբեջանի և ԱՄԷ-ի նախագահների մասնակցությամբ ստորագրվել է փաստաթուղթ՝ կապված Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարության «Հարավային գազային միջանցք»-ում չվերահսկող բաժնեմասի որոշակի մասի Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության ներդրումային ստորաբաժանում XRG-ին վաճառելու հետ։

Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ԱՄԷ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է պաշտպանական համագործակցության համաձայնագրի մտադրության մասին նամակ։

Երկու երկրների նախագահները վստահություն են հայտնել, որ այս փաստաթղթերը խթան կհաղորդեն երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Բաքվի և Աբու Դաբիի միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի