ՌԴ-ն նախատեսում է խստացնել արտերկիր կանխիկ ռուբլու արտահանման կանոնակարգերը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ռուսաստանից արտերկիր կանխիկ ռուբլու և ոսկու ձուլակտորների արտահանման կանոնները նախատեսվում է խստացնել, հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով երկրի նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը, որը դեռևս չի հրապարակվել, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ  ֆիզիկական անձինք 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կկարողանան ԵՏՄ երկրներ արտահանել 10,000 դոլար կամ ավելիին համարժեք կանխիկ ռուբլի միայն միջազգային օդանավակայանների միջոցով։ Նրանք պետք է տեղեկացնեն միջոցների աղբյուրի և դրանց նպատակային օգտագործման մասին։ Եթե արտահանված ռուբլու հանրագումարը գերազանցում է 100,000 դոլարը, նրանք պետք է ներկայացնեն նաև միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար չհայտարարագրված նվազագույն գումար չի լինի. նրանք կկարողանան ցանկացած քանակությամբ կանխիկ ռուբլի արտահանել միայն միջազգային օդանավակայաններով՝ մաքսային մարմիններին տեղեկացնելով։

Բացի այդ, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ Ռուսաստանի Դաշնությունից կներդրվեն 100 գրամից ավելի քաշ ունեցող ոսկու ձուլակտորների արտահանման սահմանափակումներ։ Թույլատրվելու է թանկարժեք մետաղը երկրից դուրս բերել միայն Շերեմետևոյի, Դոմոդեդովոյի, Վնուկովոյի և Կնևիչիի (Վլադիվոստոկ) միջազգային օդանավակայաններով՝ Փորձաքննության պալատի թույլտվությամբ։

Երկու սահմանափակումներն էլ՝ թե՛ ոսկու, թե՛ արժույթի արտահանման հետ կապված, ուղղված են Ռուսաստանի Դաշնությունից կապիտալի արտահոսքի ռիսկի նվազեցմանը, անօրինական գործարար գործունեության ֆինանսավորման կանխարգելմանը և փողերի լվացման դեմ պայքարին։

Գործող կանոնակարգերի համաձայն՝ Ռուսաստանից ցամաքային, օդային կամ ծովային ճանապարհով ռուբլու արտահանման որևէ սահմանափակում չկա: Այնուամենայնիվ, եթե արտահանվում է 10,000 դոլարի կամ ավելիի համարժեք գումար, ապա պետք է հայտարարագրել այն, իսկ 100,000 դոլարի կամ ավելիին համարժեք գումարի դեպքում՝ ներկայացնել գումարի ծագման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ: Կանխիկ արտարժույթի արտահանումը սահմանափակվում է 10,000 դոլարին համարժեք գումարով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի