ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է սոցցանցում տարածված տեսանյութը, որտեղ ոստիկանության աշխատակիցը հարվածում և հայհոյում է քաղաքացուն։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը։

Լրագրող Սյուզի Բադոյանն էր սոցիալական ցանցում հրապարակել տեսանյութը՝ գրելով, որ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ծեծով ու հայհոյանքներով, խոշտանգելով են փորձում ցուցմունք կորզել։ Ըստ լրագրողի՝ միջադեպը տեղի է ունեցել 4 ամիս առաջ։

Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն և առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։

Քննչական կոմիտեից, սակայն, բանավոր չեն պատասխանում՝ ՆԳ նախարարության հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ։

Արփի Հակոբյան