Երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, Ուկրաինայում զորքեր, ինքնաթիռներ և ռազմածովային աջակցություն կհայտնվեն․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ «երկրները, որոնք համաձայն են», իրենց զորքերն Ուկրաինայում կտեղակայեն խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո։ Նա այս մասին հայտարարել է փետրվարի 3-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում ունեցած ելույթում։

«Երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, անմիջապես զինված ուժեր, օդում ինքնաթիռներ և ռազմածովային աջակցություն կհայտնվի նրանց կողմից, ովքեր համաձայն են։ ՆԱՏՕ-ի մյուս անդամները կօգնեն այլ ձևերով»,- ասել է Ռյուտեն։

Նա նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնության հասնելը կպահանջի «դժվար որոշումներ»: Հետևաբար, Ուկրաինան պետք է իմանա, որ խաղաղությունը երկարատև կլինի, և ստորագրված փաստաթղթերը կլինեն արդյունավետ, այլ ոչ թե «ևս մեկ Մինսկ» կամ «երկրորդ Բուդապեշտյան հուշագիր»:

Մարկ Ռյուտեն նշել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ գիշերային հարձակումը ևս մեկ անգամ հաստատում է, որ Մոսկվան հավատարիմ չէ իրական խաղաղ բանակցություններին։

Իր ելույթում նա հիշատակել է նաև Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ ընթացող բանակցային գործընթացը։

«Այստեղ կարևոր առաջընթաց է գրանցվել։ Սակայն Ռուսաստանը շարունակում է հարձակվել՝ ինչպես դա արեց երեկ երեկոյան։ Սա ցույց է տալիս նրանց անվստահությունը խաղաղության նկատմամբ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի ղեկավարը վստահեցրել է, որ արևմտյան գործընկերները կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և աջակցել Ուկրաինային․ «ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ կանգնած է Ուկրաինայի կողքին։ Ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է, ձեր խաղաղությունը մեր խաղաղությունն է։ Այն պետք է լինի արդար և երկարատև»,։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Կիև է ժամանել փետրվարի 3-ի առավոտյան և, ըստ երևույթին, հատել է սահմանը, երբ  ռուսական հարձակումը դեռ շարունակվում էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի