ՀՀ-ն իրեն ՌԴ-ի ազդեցության գոտի չի համարում․ ՌԴ-ին առաջարկում ենք՝ սուվերեն երկրների միջև հարաբերություն, ինչպիսին Իրանի հետ է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
Էպիլեպսիա ունեցող կինը հանկարծամահ է եղել ChatGPT-ի խորհրդով դեղաչափը նվազեցնելուց հետո
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հարավային Կովկասը պատմականորեն և անբաժանելիորեն կապված է Ռուսաստանի հետ, ընդգծել է, որ Հայաստանի պատմությունը մեկ երկրի հետ կապով չի սահմանափակվում և երկիրը վարում է սեփական շահերից բխող արտաքին քաղաքականություն։

Factor TV-ին տված հարցազրույցում, ի պատասխան Լավրովի այն մտքի, թե Արևմուտքը փորձում է տարածաշրջանը դարձնել Ռուսաստանի դեմ գործիք, Կարապետյանը նշել է․

«Մենք պատմականորեն կապված ենք աշխարհի շատ տարբեր երկրների հետ իրականում, և Ռուսաստանը այդ երկրներից մեկն է ընդամենը», – նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը բարդ պատմություն է ունեցել և կապված է եղել նաև, օրինակ, Իրանի ժողովրդի հետ։ Ըստ նրա, ժամանակակից հարաբերությունները չեն կարող հիմնվել բացառապես պատմական զգացմունքների վրա։ «Ամեն ինչ չէ, որ կարող է հենվել բացառապես պատմական սենտիմենտների վրա։ Պետք է նաև որպես պետություններ արդիական իրողությունների վրա հենվենք»։

Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է սեփական տեսանկյունից և այլ երկրների միջև եղած հարաբերությունները երկրորդական նշանակություն ունեն։ «Հայաստանն այդ ամենին նայում է իր հայացքով, իր սեփական հայացքով։ Հայաստանի Հանրապետությունն իրեն ոչ մի այլ երկրի ազդեցության գոտի չի համարել և չի համարում»։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե Հայաստանը, այսպես կոչված, «Թրամփի ուղու նախագծով» տարածաշրջան է բերում աշխարհաքաղաքական բախում՝ հակադրվելով Ռուսաստանի և Իրանի շահերին, պատգամավորը բացահայտել է մի կարևոր հանգամանք. «Այն նույն առաջարկը, որը Միացյալ Նահանգներն արել է Հայաստանին և Ադրբեջանին, մենք արել ենք Ռուսաստանին և Ադրբեջանին։ Մենք մի քանի տարի շարունակ առաջարկում էինք որպես լուծում»։

Նրա խոսքով, ռուսական կողմի հետ այդ տարբերակը չի ստացվել, քանի որ գործնական քայլերը չէին համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի սկզբունքներին։ Կարապետյանը նշել է, որ ի տարբերություն դրա, ԱՄՆ-ի հետ եռակողմ ձևաչափով ստորագրված փաստաթղթերում հստակ ամրագրվել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը ներառում է ոչ միայն Արևելք-Արևմուտք, այլև Հյուսիս-Հարավ կապի կարևորությունը։

Կարապետյանը նշել է, որ ընդդիմադիր գործիչները խորքային ինքնության խնդիր ունեն։

«Նախորդ ասուլիսում պարոն Քոչարյանը ցանկանում էր Բարձրագույն դատական խորհրդի մասին խոսել և հապավման փոխարեն, որը պետք է լինի ԲԴԽ, ասում է՝ «БДХ»։ Հայերենում չկան «б», «д» և «х» տառեր։ Իմ հետևությունն այն է, որ այդ մարդն իսկապես ունի ինքնության խնդիր և դրա համար տագնապած է իր ինքնության համար», – ասել է նա։

Ըստ պատգամավորի, ընդդիմության ողջ տրամաբանությունը հիմնված է արտաքին ուժերին առաջարկներ անելու և Հայաստանը կրկին կոնֆլիկտային դինամիկայի մեջ ներքաշելու վրա, որտեղ Ռուսաստանը կարող է վերադառնալ իր «պատմական» դերակատարմանը։ Նա քննադատել է Քոչարյանի մոտեցումը, թե Հայաստանը պետք է Ռուսաստանից վախենա. «Գրեթե բաց տեքստով ասում էր, որ Ռուսաստանի Դաշնությունից մենք պետք է վախենանք այնքան, որ քիչ էր մնում ասեր՝ մեզ կցեղասպանի այդ երկիրը»։

Կարապետյանը եզրափակել է՝ շեշտելով, որ իրենց քաղաքական ուժը մեղավոր չէ, որ ընդդիմությունը ներկայանում է նման բովանդակությամբ և փորձում է վերակենդանացնել «միաբջիջ օրգանիզմի արտաքին քաղաքականություն»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան