Արցախի նախագահի մամուլի խոսնակը՝ Ռոբերտ Քոչարյանի ուղերձի մասին

Լուրեր

20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
Բոլորը

Կալանքի տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում ուղերձ է հղել արցախցիներին՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ։

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորելուց զատ, իր ուղերձում նաև սուր քաղաքական գնահատականներ է հնչեցրել։ Քոչարյանի հղած ուղերձի վերաբերյալ Factor.am-ը զրուցել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի հղած ուղերձը։

-Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի նախագահը, արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից մեկը, և կարծում եմ, այս ուղերձի մեջ որևէ քաղաքական տողատակ չպետք է փնտրել։ Այն պարզապես ուղերձ է Արցախի նախագահին և ազատամարտի մասնակիցներին։

-Սակայն այդ ուղերձը զերծ չէ քաղաքական տողատակերից։ Քոչարյանն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին»։ Նման վտանգներ տեսնո՞ւմ եք։

-Մենք միշտ պետք է մտապահենք մեկ բան՝ մեր փրկությունը մեր միասնության և մեր հավաքական ուժի մեջ է։ Մեր պատմությունն է ցույց տվել, որ հազվադեպ կարելի է հաշվել այն դեպքերը, երբ մենք համախմբված ենք եղել և պարտվել ենք։ Հետևաբար՝ պետք է փիլիսոփայորեն մոտենալ հարցին և միշտ արժևորել միասնականությունը, ինչի մասին, ի դեպ, մենք մշտապես ասում ենք։

-Դուք կարևորեցիք միասնությունը, Ռոբերտ Քոչարյանը շատ կոնկրետ նշել է, որ «իշխանության եկած մարդիկ նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին»: Ո՞րն է Ձեր արձագանքը նման գնահատականներին։

-Մենք միշտ պետք է մտածենք այնպես, որ թույլ չտանք, որ որևէ ուժ խարխլի մեր միասնականությունը, իսկ այն, որ այդպիսի ուժեր կան՝ փաստ է, օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը․․․ինչ է՝ չե՞ն փորձում մեր միասնականությունը խարխլել, իհարկե անում են։

-Բայց Ռոբերտ Քոչարյանը Հայաստանո՛ւմ իշխանության եկած ուժերին է ակնարկում, ասում է․ «Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք»:

-Ինչ վերաբերում է ներքին ուժերին, ապա ինչ է՝ հայ ժողովուրդը իր պատմության մեջ դավաճաններ չի՞ ունեցել, թե դա նորություն է․ բոլոր հասարակություններում էլ այդ երևույթը կա, ուստի պետք է ամեն ինչ անենք, որ մեր միասնականությունը պահպանենք։ Մենք մտնում ենք ընտրական փուլ, որի ժամանակ գիտե՞ք քանի-քանի պրովոկատորներ են հայտնվում, փորձում իրենց որոշ տեսլականները, որոնք խենթ են ու աննորմալ, ներկայացնել։ Այնպես որ, այդպիսի բաներ լինում են հատկապես ակտիվ ներքաղաքական իրավիճակներում։

Աղավնի Սուքիասյան