Մեր կուսակցությունները ոչ թե գաղափարն են մտցնում գլուխը, այլ՝ գլուխը գաղափարի մեջ. Ավետիք Իշխանյանը թումանյանաբար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ

– Պարո՛ն Իշխանյան, ՀԱԿ-ը կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալու համար մեկ տարվա ընթացքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առաջարկ է ներկայացրել։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ առաջարկությանը, և արդյո՞ք իշխանությունները դա կընդունեն:

– Ես կարող եմ հասկանալ ՀԱԿ-ին, որովհետև ՀՀ քաղաքական բոլոր ուժերի հիվանդությունն է, որ չեն ընդունում իրենց սխալները։ Հատկապես ՀԱԿ-ը, որ համարում է, թե ինչ եղել է իրենց իշխանության ժամանակ, ճիշտ է եղել։ Ու քանի որ նախագահական համակարգն իրենց զավակն է, և որի անունը կիսանախագահական համակարգ է, չեն ուզում ընդունել, որ սխալ էր: Գուցե կա երկրորդ միտումը. նրանք, թերևս, մտածում են, որ այդ փոփոխություններից հետո հնարավորություն կլինի իրենց կումիրին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին նորից նախագահ դարձնել։ Ի վերջո՝ Հայաստանում 1990-ական թվականներից հետո ստեղծված համակարգը, որն իրականում միապետական էր, մեր ամբողջ ձախողումների ու անհաջողությունների պատճառն էր։ Դա հնարավորություն չէր տալիս ստեղծել իշխանության տարանջատման մեխանիզմներ։ 1995 թ. ստեղծված համակարգով ՀՀ նախագահն աստված էր, լավ՝ կիսաաստված էր:

– Բայց կիսանախագահական համակարգը ներդրվեց 2005 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում…

– Ո՛չ։ 1995 թ. Սահմանադրությունը կոչվում էր կիսանախագահական։ Նա նշանակում էր Երևանի քաղաքապետ և այլն։ Եվ այն բոլոր անհաջողությունները՝ անպատժելիության մթնոլորտը, ընտրովի արդարադատությունը, հենց այդ համակարգի արդյունքն էին: Եվ եթե մենք երկու անգամ ունեցանք իշխանափոխություն՝ պալատական հեղաշրջում և հեղափոխություն, հենց այդ համակարգի պատճառով էր, որն ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն չէր տալիս:

– Այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանի համար ճի՞շտ մոդել է:

– Շատ պարզ, դասագրքային օրինակներ կան. այն երկրները, որոնք ընդունել են խորհրդարանական համակարգի կառավարման մոդելը, նրանց 70 տոկոսն ունեցել է տնտեսական աճ, ժողովրդավարություն և զարգացում։ Իսկ այն երկրները, որոնք ունեցել են միապետական, նախագահական, սուլթանական համակարգեր, որտեղ չկա իշխանության տարանջատում, ունեցել են հեղաշրջումներ, հեղափոխություններ, տնտեսական անկումներ, բռնապետություններ և այլն։ Մեծ մասամբ օրինակ են բերում Ֆրանսիային՝ որպես նախագահական հաջողված համակարգի։ Բայց Ֆրանսիան ունի իր ժողովրդավարական ավանդույթները։ Նույն եվրոպացի փորձագետները ֆրանսիական դատական համակարգը համարում են Եվրոպայում ամենախոցելին։ Հաճախ բերում են նաև ԱՄՆ-ի օրինակը, բայց ԱՄՆ-ն էականորեն տարբերվում է ամբողջ աշխարհի համակարգից, նախ՝ այն պատճառով, որ այնտեղ նախագահ կա, բայց վարչապետ չկա, և ամբողջ պատասխանատվությունը նախագահի վրա է: ԱՄՆ-ն ունիտար պետություն չէ, ֆեդերատիվ պետություն է, և ամեն մի նահանգ ունի իր ինքնուրույնությունը, իր դատական համակարգը։ ԱՄՆ-ի հետ այլ նախագահական համակարգերը համեմատելն աբսուրդ է:

– Ձեր կարծիքով՝ իշխանությունները ե՞րբ կնախաձեռնեն սահմանադրական փոփոխությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, միգուցե, 3-4 տարվա ընթացքում:

– Ջորջ Օրուելը մի փայլուն խոսք ունի՝ իշխանության նպատակն իշխանությունն է: Այս ամիսների ամբողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ նոր իշխանությունների նպատակը նույնպես իշխանություն պահելն է: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սահմանադրական փոփոխություններ կլինեն 3-4 տարի հետո, բնական է: Անգամ ամենաժողովրդավար երկրի ամենալավ կառավարությունը ինչ-որ կերպ ձանձրացնում, հիասթափեցնում է, էլ չեմ խոսում ձախողումների մասին։ Եվ ընտրությունների միջոցով մեծամասամբ փոխվում է: Կարծում եմ՝ սահմանադրական փոփոխություններ կլինեն 3-4 տարի հետո, և անցում կլինի նախագահական համակարգին:

– Ինչո՞ւ:

– Իշխանությունը պահելու համար:

-Քաղաքացիական հասարակությունը, այդ թվում նաև Դուք, «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված բարեփոխումների» հայեցակարգ էիք ներկայացրել, որում բազմաթիվ օրենքներում փոփոխություններ անելու, անցումային արդարադատության մասին առաջարկություններ էին ներկայացվել։ Եվ ակնկալվում էր, որ կառավարությունն այն կներառի իր ծրագրում։ Ձեր կարծիքով ինչո՞ւ չներառվեց։

– Թերևս, հրապարակային այդ առաջարկությունները չընդունեցին այն պատճառով, որ այնպես չլինի՝ իրենք ուրիշի առաջարկություններն են ընդունում։ Ի վերջո՝ կարող էին ընդունել մի փոքր այլ ձևակերպումներով՝ որպես իրենց կարծիք: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կմտածեն, թե ինչպես ընդունեն:

– Իսկ ի՞նչ է պետք անել կուսակցական համակարգը կայացնելու համար:

– Անկեղծ եմ ասում՝ չգիտեմ։ Կարծես թե մենք ապրում ենք գաղափարազուրկ հասարակության մեջ։ Ու կարծես թե մեզ մոտ ոչ թե հանրային շահն է առաջնային, այլ անձնական շահը: Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում քանի՞ այլ կուսակիցներ դեգերեցին այլ կուսակցություններից՝ իշխանական կուսակցության անդամ լինելու համար: Եվ տեսեք մեր ամբողջ կուսակցական պատմությունը։ Եվ քանի որ վաղը Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է, կուզենայի մեջբերել նրա խոսքերից: Կուսակցությունների մասին ասում է՝ մեծ գաղափարները մարդկանց վեհացնում են, բայց մարդը մեծ գլուխ պետք է ունենա, որ այդ գաղափարներն ընդունի։ Իսկ մեզ մոտ կուսակցությունները ոչ թե գաղափարն են մտցնում գլուխը, այլև գլուխն են մտցնում գաղափարը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան