Փաշինյանն իբր խաղաղության մունետիկ էր, հիմա ասում է՝ աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին․ բա ի՞նչ եղավ բերածդ խաղաղությունը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու շուրջ բանակցությունները «վերջնական փուլում են»։ Սակայն, նա հրաժարվել է մանրամասներ հայտնել։

Զուրաբյանը հերքել է, որ արդեն իսկ վերջնական համաձայնություն կա. «Եթե համաձայնությունը արդեն կայացված լիներ, ես կասեի՝ ավարտված են բանակցությունները։ Երբ համաձայնություն լինում է, դա ամբողջ հանրությունն իմանում է։ Քանի որ հանրությունը չգիտի, դա նշանակում է՝ դեռևս վերջնական համաձայնություն չկա»։

Անդրադառնալով իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, թե ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ իրենք, «պատերազմի հրձիգներ են», Զուրաբյանը կտրուկ հակադարձել է՝ մեղադրանքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ասողը ո՞վ է, Նիկոլ Փաշինյա՞նն է, որը դարձել է երեք պատերազմի հեղինակ իր կառավարման օրոք», – հայտարարել է նա՝ մանրամասնելով. «2020 թվականին մերժեց Մինսկի խմբի համանախագահության առաջարկված պլանը, որով Հայաստանը վերահսկողություն էր ստանում ամբողջ Լեռնային Ղարաբաղի վրա, Քելբաջարը, Լաչինը պահպանելով նաև, միջազգային երաշխիքներով՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի։ Այս պլանը մերժվեց, և մենք ունեցանք կործանարար պատերազմ»։

Զուրաբյանը շարունակել է թվարկել 2022 և 2023 թվականների իրադարձությունները՝ Փաշինյանին մեղադրելով նաև Պրահայում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ, ինչին, ըստ նրա, «հետևեց Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի դեմ, և Արցախը ոչնչացվեց»։

Չնայած այս քննադատությանը, ՀԱԿ փոխնախագահը հստակեցրել է իրենց դիրքորոշումը Փաշինյանի կողմից բանակցված և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։

«Մենք հայտարարել ենք, որ ինչքան էլ վատ բաներ են բանակցել Փաշինյանը, մենք, որպես պատասխանատու քաղաքական ուժ, հասկանում ենք, որ չի կարելի հրաժարվել միջազգայնորեն ստանձնված պարտավորություններից, և մենք պատրաստ ենք այդ պարտավորությունները կատարել։ Դրանից հետո ինչպե՞ս է դրա լեզուն պտտվում ասել, որ մենք, օրինակի համար, խաղաղության կուսակցություն չենք։ Հենց մենք ենք եղել խաղաղության կուսակցությունը», – շեշտել է Զուրաբյանը։ Լևոն Զուրաբյանը տարանջատում է դրել իրենց և Փաշինյանի կողմից ընկալվող խաղաղության միջև։

«Այն խաղաղությունը, որ Փաշինյանն է պատկերացնում, դա խաղաղություն է, որում երկրի տերը դառնում է Ադրբեջանը։ Ադրբեջանը խառնվում է մեր ներքին գործերի մեջ, միջամտում է մեր ներքին գործերին, պահանջում է, որ այս ղեկավարը լինի, պահանջում է, որ սահմանադրությունը փոխվի։ Մեզ համար դա խաղաղություն չի։ Եվ մենք դա թույլ չենք տալու, որովհետև մենք պատրաստ ենք ընդունել Ադրբեջանի լեգիտիմ պահանջները, մենք պատրաստ ենք հաշվի նստել իրողությունների հետ, բայց մենք պետք է մնանք մեր երկրի տերը։ Մենք՝ հայերս, պիտի մնանք մեր երկրի տերը։ Եթե դա Ադրբեջանն է որոշելու, Հայաստանից ոչ մի բան չի մնալու»։

Եզրափակելով խոսքը՝ Զուրաբյանը հայտարարել է. «Փաշինյանը իր ութ տարվա կառավարմամբ ապացուցել է, որ ինքը Հայաստանի պատերազմի, նվաստացման և կորուստների երաշխավորն է։ Հայ Ազգային Կոնգրեսը խաղաղության երաշխավորն է և խաղաղության կուսակցությունը։ Մենք գիտենք՝ ոնց է պետք այդ խաղաղությունը ձեռք բերել, մենք ապացուցել ենք դա մեր պատմական գործերով, անցյալով և այսօրվա մեր ծրագրերով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան