Վիկտոր Գոնչարենկո․ Էմոցիոնալ խաղ էր Հայաստանի հավաքականի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
Բոլորը

Ֆուտբոլի Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նկատմամբ արտագնա հաղթանակն ընկերական խաղում։

«Էմոցիոնալ խաղ էր։ Մենք հաճախ խաղում ենք դատարկ տրիբունաների պայմաններում, և Կիպրոսում նույնպես այդպես էր։ Իսկ այսօր, երբ ստադիոնում կար շատ լավ ակուստիկա, մենք չէինք լսում իրար, հուշումները կորում էին։ Որոշ պահերի մենք էմոցիոնալ պրեսինգ էինք անում՝ ոչ միշտ մտածված։

Բայց ամենակարևորը այն է, որ թիմն ուներ էներգիա, վճռականություն և զայրույթ՝ մրցակցի դարպասին մոտենալու և հաղթելու համար։ Հնարավոր է՝ պաշտպանությունն ամբողջությամբ ճիշտ չէր կազմակերպված, հատկապես՝ խաղի վերջնամասում։ Սակայն այդ պահին մրցակիցն էլ մոռացել էր իր կարգապահության մասին և մեծ ուժերով նետվել էր առաջ։

Մեր այն խաղացողները, ովքեր դուրս էին գալիս խաղադաշտ, այնքան էլ սովոր չեն պաշտպանվելուն։ Բայց ընդհանուր առմամբ մենք արժանի էինք հաղթանակին, որովհետև մեծ էներգիա ներդրեցինք և դաշտում վճռական էինք։

Որպեսզի ավելի քիչ պահեր լինեն մեր դարպասի մոտ, պետք է գնդակ պահենք և շարժվենք դեպի մրցակցի կիսադաշտ։ Մեզ չհաջողվեց անել դա։ Ամեն ինչ փոխկապակցված է. երբ մեկ ալիք է գալիս, հետո՝ երկրորդ, երրորդ, երկրպագուները գոռում են, ստանդարտ դրվագներ են սկսվում։ Երբ պաշտպանությունը մի քանի ալիքի հարված է ստանում, այն միշտ կարող է տեղի տալ»,- բելառուս մարզիչի խոսքը մեջբերում է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով։ Մարտի 26-ին բելառուսներն ընկերական խաղ էին անցկացրել նաև Կիպրոսի հավաքականի հետ՝ հաղթելով 1։0 հաշվով։ Դա Վիկտոր Գոնչարենկոյի առաջին հանդիպումն էր Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։