Սերժ Սարգսյանին հարցաքննելը պարզություն կմտցնի Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններում․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ

– Պարո՛ն Սարգսյան, հավանաբար, տեղյակ եք հրապարակումներից, թե Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով: ՀՔԾ-ից և երրորդ նախագահի գրասենյակից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին այդ հանգամանքը: Ամենայն հավանականությամբ՝ նրան հարցաքննել են: Դուք սպասո՞ւմ էիք դրան:

– Ինձ համար նախ շատ անհասկանալի է, թե ինչո՞ւ չեն հաստատում կամ հերքում, գաղտնի ի՞նչ կա, ո՞վ է այդ գաղտնիքն օգտագործելու և ի՞նչ վնաս է տալու: Կամ եթե Սերժ Սարգսյանին հարցաքննել են, ՀՀԿ-ի մամուլի խոսնակը հանգիստ կարող է ասել, որ հարցաքննել են, որովհետև շատ բնական է, որ պիտի հարցաքննեին: Սերժ Սարգսյանն այդ ժամանակ շատ լուրջ պաշտոնի էր. եղել է ՀՀ վարչապետ և այդ օրերի գործընթացները, տեղաշարժերը, տեղակայումներն առանց վարչապետի հրահանգի չէին կարող լինել:

– Ավելի շուտ ասում են, որ առանց Ռոբերտ Քոչարյանի՝ առանց նախագահի հրահանգների չեն լինում:

– Առանց նախագահի էլ հրահանգներ չեն լինում: Գլխավոր հրահանգ տվողը նախագահն է, բացառված է բանակի տեղաշարժն առանց նախագահի: Բայց այդ տեղաշարժի համար բենզին է պետք, մարդկանց պահեստներից սնունդ է պետք մատակարարել, փողոցային խոհանոցներ չեն բերվել քաղաք, չէ՞: Բայց այդ մարդիկ, ովքեր տեղակայված են եղել քաղաքում, օրը երեք անգամ զինվորին հասանելիքը սնվել են: Այս ամեն ինչն արվել է կառավարության մակարդակով, պաշտպանության նախարարը կառավարության անդամ է, և վարչապետն այդ հարցերից չի կարող տեղյակ չլինել կամ այդ հրահանգներից անմասն լինել: Պիտի կանչեն, հարցաքննեն։ Ս.Սարգսյանը կարող է իր փաստարկները բերել, ասել՝ ի՞նչ չափով է տեղյակ, ինքը հրահա՞նգ է կատարել, կո՞ղմ է եղել:

– Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը գործի համար ի՞նչ արժեքավոր տեղեկություններ կարող է տալ:

– Այդ ժամանակ գործել է ոչ պաշտոնական շտաբ, որի մասին փաստահավաք խումբը բազմաթիվ անգամներ ասել է: Սերժ Սարգսյանը եղել է այդ շտաբի անդամը, և նա նաև հաջորդ իշխանությունն էր: Եվ որ նա այս երկրի ամենաինֆորմացված մարդկանցից է, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում: Թեկուզ հենց դրա համար արժե Ս.Սարգսյանին հարցաքննել: Նրա հարցաքննությունը նաև կարող է որոշակի պարզություն մտցնել Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններում, որտեղ ասում է՝ ընդհանրապես ինքը տեղյակ չէ բանակի տեղաշարժից:

– Ռոբերտ Քոչարյանն ասել է նաև, որ դեպքերի մասին տեղեկացել է հաջորդ առավոտյան 8:30-ի սահմաններում: Որքանո՞վ են հավանական, ըստ Ձեզ, նման հայտարարությունները:

– Ռոբերտ Քոչարյանի ասածից տպավորություն է ստեղծվում, որ այդ ժամանակ, թող ինձ ներեն ձևակերպմանս համար, նա menu.am-ում սնունդ բաժանող էր աշխատում և որևէ կապ չուներ դրա հետ: Այնպիսի կերպար, ինչպիսին ինքն էր ձևավորել իր համար՝ միակ տղամարդու, վճռական տղամարդու կերպարը, և ինքը ոչ մի բան էր, հա՞, այս երկրում: Դա ավելի շատ ամոթալի է իր համար: Ես կարծում եմ՝ գոնե այս դեպքի պարագայում ինքն իրեն պետք է մի քիչ ավելի ձիգ, տղամարդավարի պահեր, ասեր՝ ես եմ տերը, ես եմ հրահանգել, ես այդպես սահմանադրական կարգն եմ պաշտպանել, ոչ թե խախտել եմ, և մնացածին հանգիստ թողեք: Ի վերջո՝ բոլորս գիտենք, թե առավոտյան ով Լևոն Տեր-Պետրոսյանին տարավ իր տուն՝ փակելու: Գրիշա Սարգսյանն էր: Հենց գիշերը, երբ մտան, ես փորձեցի մոտենալ Լ.Տեր-Պետրոսյանին, ինձ մոտեցել է Գրիշա Սարգսյանն ու ասաց՝ որևէ կերպ թույլ չեմ տալու, Արա՛մ: Եվ ինքն է մարդկանց դրել, որոնք ինձ հրապարակից դուրս են հանել, որ հրապարակ մտած հրոսակախումբ հիշեցնող ոստիկաններն ինձ իրենց հարվածների տակ չգցեն: Գ.Սարգսյանն ինձ այդպիսի լավություն է արել և իր մարդկանցով հրապարակից դուրս է հանել:

– Պարոն Սարգսյան, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը երեկ մեր տաղավարում հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանին հրավիրել են վկայի կարգավիճակով հարցաքննության, նշանակում է, որ նրա դեմ ցուցմունք է տվել որևէ մեկը: Նրա դեմ կարո՞ղ էր ցուցմունք տալ հարցաքննված որևէ պաշտոնյա՝ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը կամ  Ռ.Քոչարյանը:

– Այդ իշխանությանը բնորոշ էր ամեն ինչ փչացնելու, ամեն ինչ ոչնչացնելու գործելաոճը: Եվ նրանք հանուն իրենց արդարացնելու, հանուն իրենց գոյության, հանուն իրենց սեփականությունը պահպանելու պատրաստ են ցանկացած մարդու դավաճանել: Այնպես, ինչպես ժամանակին եղբորիցս հետո դավաճանեցին եղբորս, երկար ժամանակ վախենում էին նրա անունը բարձրաձայնել, քանի որ այդ անվան կողքն իրենց փոքր էին զգում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան