Դեսպան Սմբատյանը Վիթենբերգում քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները
Քաղաքականություն
07.08.2017 | 13:29Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն օգոստոսի 4-ին աշխատանքային այց է կատարել Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք, որտեղ նրան ընդունել է Մարթին Լյութերի ծննդավայր Վիթենբերգի քաղաքապետ Թորստեն Ցուգեհյորը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները` մասնավորապես, քաղաքների, դպրոցների միջև փոխգործակցությանն ու միջմշակութային կապերի խորացմանն ուղղված ծրագրեր:
Դեսպան Սմբատյանը նաև գրառում է կատարել Վիթենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»: