Զբաղվածների թիվը կրճատվում է, տնտեսական աճը՝ ավելանում. հայկական տնտեսական աճի պարադոքսը

Լուրեր

22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
Բոլորը

Հայաստանի աշխատանքային ռեսուրսների ուսումնասիրությունը բավականին հետաքրքիր պատկեր է ի հայտ բերում: Եթե 2016թ.-ի 1-ին եռամսյակում ունեցել ենք 2 միլիոն 68 հազար հոգանոց աշխատանքային ռեսուրս, ապա մեկ տարի հետո՝ 2017թ.-ի 1-ին եռամսյակում այն կազմել է 2 միլիոն 42 հազար մարդ կամ կրճատվել է 26 հազարով:

Եթե դիտարկում ենք տնտեսապես ակտիվ բնակչության ցուցանիշը, որը հանդիսանում է զբաղվածների և գործազուրկների հանրագումարը, պարզում ենք, որ 2017թ.-ի առաջին կիսամյակում այն կազմել է 1 միլիոն 202.9 հազար մարդ, որից 974.5 հազարը զբաղված, իսկ 228.4 հազարը գործազուրկներ են: Այսպիսով` թեև զբաղվածների թիվը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 26.2 հազար մարդով, սակայն դա գրանցվող տնտեսական աճի վրա որևէ ազդեցություն չի թողել: Այսինքն` այն մոտեցումը, որ Հայաստանում զբաղվածությունն աճում է իրականությանը չի համապատասխանում: Մյուս կողմից, եթե ստեղծվում են նոր աշխատատեղեր, ապա դրանից ավելի շատ էլ փակվում են հին աշխատատեղերը և հաշվեկշիռը  հօգուտ փակվող կամ կրճատվող աշխատատեղերի է, քանի որ, ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, 2016թ.-ի առաջին եռամսյակում ունեինք միլիոնից մի քիչ ավելի զբաղվածներ, իսկ մեկ տարի անց 974.5 հազար, իսկ դա ոչ այլ ինչ է, քան աշխատատեղերի փակում կամ կրճատում:

2017թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է 106.1% տնտեսական ակտիվություն կամ տնտեսական աճ, իսկ 2017թ.-ի առաջին եռամսյակում  եղել է ավելի բարձր աճ մոտ 106.7%:

Միանգամից հարց է առաջանում. ինչպե՞ս է ստացվում, որ զբաղվածների թիվը կրճատվում է, եթե աճը բավականին բարձր է: Եթե քիչ զբաղվածներով հնարավոր է եղել ապահովել բարձր աճ, ապա դա փաստում է զբաղվածների արտադրողականության բարձրացման մասին, այսինքն` սկսել են ավելի լավ և որակյալ արտադրանք տալ, ավելի մեծ ծավալի արդյունք ստեղծել, հողեր մշակել և այլն: Սակայն դա ենթադրում է նաև տեխնոլոգիական զգալի առաջընթաց, որի օրինակները տեսանելի չեն, հետևաբար` սա իրականությանը մոտ փաստարկ չէ:

Փորձելով հասկանալ, թե տնտեսության, որ ճյուղերի հաշվին է աճն ապահովվում` նկատում ենք, որ գրեթե բոլոր ոլորտների համար լոկոմոտիվ հանդիսացող շինարարությունը գրանցում է -10%-անոց անկում: Հայաստանի տնտեսության խոշորագույն ոլորտը` գյուղատնտեսությունը, ունի -1.4%-անոց անկում, իսկ գյուղատնտեսության մեջ զբաղված է մոտ 400 հազար մարդ, այսինքն` զբաղվածների մոտ 40%-ը, որևէ աճ չի ապահովում և, հետևապես, աշխատել է ոչ արտադրողական, իսկ գուցե գյուղացու ստեղծած բարիքների մեծ մասը` շահույթի տեսքով բաժին է հասել արտահանողներին: Այսինքն` էժան գնելով գյուղացուց և թանկ արտահանելով վերջիններս մեծ օգուտներն են ունենում, քանի որ հասարակ գյուղացին շատ դեպքերում արտահանման ամբողջ լոգիստիկ շղթան ապահովել չի կարող: Ի դեպ, արտահանումը 2017թ.-ի առաջին կիսամյակում ընդհուպ մոտեցել է 1 մլրդ դոլարի սահմանագծին` կազմելով 994 մլն ԱՄՆ դոլար և աճելով 121 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ստացվում է` գյուղացին աճի իր բաղադրիչը փոխանցել է արտահանողին:

Տնտեսական աճի մեջ մյուս կողմից արտահանման մասնակցությունն ապահովվել է նաև հիմնականում հումքի արտահանման հաշվին: Ուսումնասիրելով արտահանման ապրանքային կազմը և կառուցվածքը` նկատում ենք, որ մոտ 994 մլն դոլարի արտահանման մեջ հանքահումքային արտադրանքի ծավալը կազմել է 298 մլն դոլար` նախորդ տարվա 218 մլն դոլարի փոխարեն, այսինքն` մոտ 80 մլն դոլարի միայն ավելի շատ հումք է արտահանվել: Պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը կազմել է մոտ 241 մլն դոլար` նախորդ տարվա 181 մլն դոլարի փոխարեն, այսինքն` գրեթե 60 մլն դոլար էլ այս բաղադրիչի հաշվին է աճ գրանցվել: Նվազում է գրանցվել 3-րդ խոշոր ապրանքախմբում` թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր նախորդ տարվա առաջին կիսամյակի 165 մլն դոլարից այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է մոտ 145 մլն դոլարի, այսինքն` մոտ 20 մլն դոլարով ավելի քիչ:

Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր ապրանքախմբում աճը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ կազմել է 28 մլն դոլար, կամ ընդհանուր` 132 մլն դոլար: Կազմելով այս 4 ապրանքախմբերի հանրագումարը ստանում ենք 816 մլն դոլար, այսինքն` 994 մլն դոլարի` 82%-ը, իսկ դա նշանակում է, որ մենք ունենք չդիվեսիֆիկացված արտահանման կառուցվածք, որի պարագայում տնտեսության մյուս ոլորտներն ու ճյուղերն իրար հետ վերցրած ընդամենը 178 մլն դոլարի արտադրանք են արտահանում կես տարվա կտրվածքով:

Տնտեսական աճի վրա իրենց դրական ազդեցություն են թողել նաև արդյունաբերությունը` 112.4% և ծառայությունների ոլորտը` 110.9%, իսկ վերջինս, իհարկե, նյութական արդյունք որպես այդպիսին չի ստեղծում:

Իսկ հիմա հռետորական մեկ հարցադրում. կարո՞ղ է արդյոք բնակչության թվաքանակի կրճատման, զբաղվածների և տնտեսապես ակտիվ բնակչության կրճատման և գործազրկության աճի պարագայում տնտեսական աճ գրանցվել` տեսականորեն հնարավոր է, սակայն առողջ տնտեսության և զարգացման կայուն հեռանկարի տեսանկյունից` հասկանալի չէ: Սա հայկական տնտեսական աճի պարադոքսներից է, ընդ որում` ոչ միակը: Ժամանակին էլ արձանագրված երկնիշ տնտեսական աճը այդ ժամանակվա ԿԲ նախագահի, իսկ հետագայում վարչապետի պաշտոնին հայտնված Տիգրան Սարգսյանի կողմից գնահատվեց որպես փուչիկ: Հայաստանի տնտեսությունը, սակայն, նոր «փուչիկային» աճերի վրա չի կարող այլևս զարգանալ, անհրաժեշտ է, որ տնտեսական աճն ապագայում ուղեկցվի ոչ թե զբաղվածության կրճատմամբ, այլ ընդհակառակը` նոր աշխատատեղերի ստեղծմամբ:

 


Աշխատանքային ռեսուրսների կազմն ըստ եռամսյակների

 (Աղբյուրը՝ աշխատուժի հետազոտություն)

  Ընդամենը, 1 000 մարդ

 

Աճի տեմպը նախորդ

եռամսյակի նկատմամբ, %

I-2016թ. II-2016թ. III-2016թ. IV-2016թ. I-

2017թ.

I-2016թ. II-2016թ. III-2016թ. IV-2016թ. I-

2017թ.

Աշխատանքային ռեսուրսներ 2 068.1 2 019.4 1 951.5 2 010.8 2 042.1 98.3 97.6 96.6 103.0 101.6
Տնտեսապես ակտիվ բնակչություն 1 224.7 1 231.5 1 233.5 1 218.1 1 202.9 94.2 100.6 100.2 98.8 98.8
Զբաղվածներ 1 000.7 1 004.9 1 010.4 1 009.2 974.5 95.6 100.4 100.5 99.9 96.6
Գործազուրկներ 224.1 226.6 223.1 208.9 228.4 88.4 101.1 98.5 93.6 109.3
Տնտեսապես ոչ ակտիվ բնակչություն 843.4 787.8 718.1 792.8 839.3 105.1 93.4 91.2 110.4 105.9

 

Թ. Միքայելյան