Սևանում հոր վրեժը լուծելու համար սպանություն կատարած անձը կալանավորվել է

Լուրեր

10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բոլորը

Երևան-Սևան ճանապարհին հուլիսի 30-ին տեղի ունեցած կրկնակի սպանության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 1 անձի:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մեղադրանք է առաջադրվել 28-ամյա Էդգար Հովհաննիսյանին, որի հայրը միջադեպի ժամանակ մահացել էր: 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սևանում հուլիսի 30-ին սպանվել էր 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանը՝ ծեծկռտուքի արդյունքում ստացած վնասվածքներից: Ծեծկռտուքը եղել էր Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների և Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջև, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ ոստիկանության տվյալների, դրանից հետո Աշոտ Հովհաննիսյանի որդին՝  28-ամյա Էդգար Հովհաննիսյանը, հետապնդել և Երևան-Սևան ճանապարհին Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա, ինչից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանություն: