Ապօրինի ծառահատումների դեպքով քրգործ է հարուցվել

Լուրեր

12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
Բոլորը

2017 թվականի հուլիսի 21-ին Մարալիկ քաղաքի Հ.Շահինյան փողոցում հայտնաբերվել և Շիրակի մարզի ոստիկանության Անիի բաժին է տեղափոխվել վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենա, որի վարորդ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Գ.Ա-ն ներկայացրել է 18.07.2017 թվականով թվագրված վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ փաստաթուղթ:

 

Սույն դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում վարորդի և մի քանի այլ անձանց տրված բացատրություններից, ներկայացված ապրանքների մատակարարման հարկային հաշվի և դրամարկղային մուտքի օրդերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ս. Կ.-ն 18.07.2017 թվականին «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Լալվար անտառտնտեսություն» մասնաճյուղից գնել է կաղնի տեսակի վառելափայտ՝ Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակչի միջոցով բեռնատար ավտոմեքենայով Լոռու մարզի Վահագնի գյուղ տեղափոխելու համար: Սակայն վառելափայտով բարձված ավտոմեքենան, 18.07.2017 թվականին լրացված փաստաթղթերով, օրեր անց հայտնաբերվել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Բացի դրանից պարզվել է, որ տվյալ ավտոմեքենայում բարձված է եղել ոչ միայն կաղնի, այլ նաև  բոխի տեսակի ծառից ստացված վառելափայտ:

 

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի համապատասխան հրամանի հիման վրա գնահատվել է սույն իրավախախտման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը:

 

 Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության կայք էջից: