Երկու փոխվարչապետերը կշարունակեն պաշտոնավարել
Քաղաքականություն
27.12.2018 | 14:38Factor.am -ի տեղեկություններով՝ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատարներ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը կառավարության ձևավորումից հետո կվերանշանակվեն իրենց պաշտոններին և կշարունակեն աշխատել գործադիրում։
Հիշեցնենք, որ այժմ առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը կտեղափոխվի Ազգային ժողով՝ որպես օրենսդիր մարմնի ղեկավար։ Առաջին փոխվարչապետի հաստիքը, որն ի դեպ նախկին իշխանությունները ներդրեցին հատուկ Կարեն Կարապետյանի համար, կվերացվի։
Շողիկ Գալստյան