Ստուգումների կասեցումից երկրում լուրջ իրավիճակ չփոխվեց․ Հայկ Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի հետ

 

– Պարոն Այվազյան, սպառողը սննդի, դեղորայքի, մանկական պարագաների ու այլ ապրանքների շուկայում անվտանգության խնդիրների հանդիպելու դեպքում ո՞ր կառույցին պետք է դիմի։

– Միանշանակ տեսչական մարմիններին։ Ոլորտի անվտանգության համար պատասխանատու է տվյալ ոլորտում գործող տեսչական մարմինը։ Դա լուրջ փոփոխություն էր նախկինում եղած համակարգի համեմատ՝ այլևս պատասխանատու են անվտանգության համար։ Այլ հարց է, թե խնդիրը որտեղից է ծագում։ Միգուցե խնդիրը ծագում է կանոնակարգումից։ Բարեփոխումները իրավիճակը փոխելու են դեպի դրականը։

– Այսօր բազմաթիվ դժգոհությունների կամ փաստերի ենք հանդիպում, որ այս կամ այն սննդամթերքի մեջ առողջության համար վտանգավոր նյութեր կան։ Ո՞վ է պատասխանատու դրա համար, կամ կարո՞ղ ենք համոզված լինել, որ մեկ տարի հետո անվտանգ սնունդ ենք գնելու։

– Նույնիսկ հիմա պետք է վտանգներ չտեսնենք ու հանգիստ կատարենք մեր գնումները։ Բայց աշխարհում չկա մի համակարգ, որը հարյուր տոկոսով երաշխավորում է կոնկրետ դեպքով անվտանգությունը։ Եվ այս դեպքում անելիքները միայն տեսչական մարմիններինը չեն, ամբողջ համակարգը պիտի միտված լինի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Սպառողը նույնպես իրազեկ և իրավագիտակից լինի, հասկանա, թե ինչ է սպառում և ինչի նկատմամբ պիտի ուշադիր լինի։ Իրազեկումը նույնպես կարևոր գործիք է հատկապես նախաամանորյա շրջանում, երբ շրջանառությունը մեծ է, և մեծ են նաև ռիսկերը։ Եվ մեկ իրազեկումով կարելի է սպառողին զգուշացնել ռիսկերի ու վտանգների մասին։

– Անվտանգության խնդիրներ, անգամ քաղցկեղածին նյութեր են պարունակում ամանորյա խաղալիքները, մանկական խաղալիքները, անգամ հագուստը։ Հայաստանը դեմոգրաֆիկ խնդիր ունեցող երկիր է, ի՞նչ քայլեր են արվում երեխաների համար նախատեսված ապրանքների անվտանգությունը ապահովելու համար։

– Այն արտադրանքը, որն ունի տեխնիկական կանոնակարգ, այս պահին ենթակա է վերահսկողության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից։ Այս ընթացքում գործողություններն ավելի շատ միտված են արագ արձագանքելուն, հնարավորինս լուրջ հսկողության տակ պահելու թե՛ ներմուծումները, թե՛ շուկան։ Բայց եկեք չմոռանանք, որ նույն մանկական խաղալիքների դեպքում շատ կարևոր է ծնողի իրավագիտակցության, իրազեկվածության մակարդակը։ Չի կարելի ամեն ինչը թողնել պետական մարմնի վրա։

 

 

Արմինե Ավետյան