Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի հետ գործարքը կարող է խաթարել Վաշինգտոնի դիրքերը Մոսկվայի հետ դիմակայության գործում՝ առանց որևէ շոշափելի օգուտ տալու Միացյալ Նահանգներին։ Independence Avenue Media-ի խմբագիր Քարթլոս Շարաշենիձեին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Թեյլորը։

«Միացյալ Նահանգները և ներկայիս վարչակազմն այլևս չեն կարողանա ղեկավարել այն կոալիցիան, որ ստեղծել էին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը հակազդելու համար։ Հետևաբար, դա վնասում է ԱՄՆ շահերին՝ առանց որևէ օգուտ տալու մեր երկրին»,- ասել է դիվանագետը, որը 2006-2009 թվականներին եղել է Ուկրաինայում դեսպան, իսկ 2019-2020 թվականներին՝ Կիևում առաքելության ղեկավարի պաշտոնակատար։

Թրամփի կողմից Ռուսաստանի հետ գործարքի մասին հայտարարելուց հետո Կոնգրեսում երկկուսակցական քննադատություններ հնչեցին, նաև կասկածներ, թե ռուսական դիզելային վառելիքի գները կարող են նվազել ամերիկացի սպառողների համար։

Reuters-ի տվյալներով՝ վարչակազմի պաշտոնյաները գործարքն Ուկրաինայի իշխանություններին ներկայացրել են որպես Մոսկվայի դիրքորոշումը մեղմելու և խաղաղության բանակցությունները վերսկսելու հնարավոր միջոց։ Ուիլյամ Թեյլորը, սակայն, կարծում է, որ պատժամիջոցների մեղմացումը սխալ մոտեցում է։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ պետք է այլ կերպ գործել, պետք է ճնշում գործադրենք Պուտինի վրա, որպեսզի նա հասկանա՝ Ուկրաինայի դեմ պատերազմը հնարավոր չէ հաղթել, անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հարցազրույցը պատրաստվել է Factor TV-ի գործընկեր Independent Avenue Media-ի կողմից