Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար

Լուրեր

21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
Բոլորը

Տավուշի մարզի երեք համայնքներում առաջիկայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են նշանակված Դիլիջանում և Իջևանում, իսկ նոյեմբերին՝ Նոյեմբերյանում։ Դիլիջանում ընտրապայքարին մասնակցում է երեք, Իջևանում՝ երկու քաղաքական ուժ, իսկ Նոյեմբերյանում թեկնածուների անունները դեռ հայտնի չեն։

Factor.am-ն ուսումնասիրել է Տավուշի համայնքների նախընտրական իրավիճակը, թեկնածուների քաղաքական կենսագրությունները, ինչպես նաև գործող համայնքապետերի գործունեության հետ կապված ուշագրավ դեպքերն ու հրապարակումները։

Դիլիջան համայնք

3 կուսակություն է մասնակցում Դիլիջանի ընտրություններին․ «Ապրելու երկիր», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Համայնքն ունի 16,231 ընտրող։

«Ապրելու երկրի» ընտրական ցուցակը գլխավորում է Վարդան Ավագյանը, որն այժմ էլ համայնքի ավագանու անդամ է, խմբակցության ղեկավարը։ «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Նունե Սանթրոսյանը, նա նույնպես Դիլիջանի ավագանու անդամ է։

Հոկտեմբերի 17-ին «Տավուշ» հեռուստաընկերության եթերում հեռուստաբանավեճ է տեղի ունեցել թեկնածուների միջև, որին մասկացել են միայն Վարդան Ավագյանը և Նունե Ալեքսանյանը։ Ինչպես հայտնել են լրատվամիջոցից, գործող համայնքապետ և առաջիկա ընտրություններում ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Դավիթ Սարգսյանը նախապես ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, սակայն չի ներկայացել դրան։

Դավիթ Սարգսյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։ Նշանակվելուց առաջ, երբ Սարգսյանը դեռ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր, մեծ աղմուկ բարձրացավ համացանցում․ հրապարակում եղավ այն մասին, որ Դիլիջանի համայնքապետի ԺՊ է նշանակվել իր սեռը ձևաթղթերում «արու» գրած ավագանու անդամը։

Արդեն 2024-ի նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Դավիթ Սարգսյանին 300 հազար դրամով տուգանել է շահերի հնարավոր բախման մասին պատշաճ չհայտնելու համար։

Բացի այդ, Սարգսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ մասնակցել էր կարգալույծ հռչակված Տեր Արամի պատարագին։ Լրագրողների հարցերին նա բարձր տոնով արձագանքել էր՝ ասելով. «Հլը ցածր, ինձ հետ էդ տոնով չխոսաս»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արձանագրել է, որ Սարգսյանի արձագանքը դուրս էր պաշտոնեական հաղորդակցության պատշաճ սահմաններից։

ԿԿՀ-ն անդրադարձել է նաև Սարգսյանի կրթության և ինքնակենսագրականի վերաբերյալ լրագրողների հարցերին։ Համայնքապետը պատասխանել է. «Ես էնքան բան եմ սովորել, որ ձեր նմաններին կարամ դաստիարակեմ էլ» և «Դու երկար ժամանակ փորձես ապրես, չես կարա իմ չափ կրթություն ստանաս»։

Հանձնաժողովը նշել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կրթությունն ու գրագիտությունը կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմա լինել, և լրագրողները կարող են դրանց վերաբերյալ հարցեր ուղղել նրան։

Իջևան համայնք

Իջևան համայնքում ընտրապայքարին մասնակցում է 2 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։ Համայնքը 29,730 ընտրող ունի։

ՔՊ-ի թեկնածուն Իջևանի գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, որը պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։ Նրա վերաբերյալ ուշագրավ դրվագներից մեկը 2025 թվականի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթն է։ Հանձնաժողովը շահերի բախում է արձանագրել այն բանից հետո, երբ համայնքապետարանը Ճաղարյանի ստորագրությամբ գնումների պայմանագրեր է կնքել Իջևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամների հետ կապված տնտեսվարողների հետ։

Հրապարակված տվյալներով՝ դրանցից մեկը՝ «Խաչմիշշին»-ի հետ պայմանագիրը, եղել է մոտ 72.4 մլն դրամի։ ԿԿՀ-ն Ճաղարյանի նկատմամբ կիրառել է 300 հազար դրամ վարչական տույժ՝ պայմանագրերի մասին օրենքով շահերի բախման վերաբերյալ հայտարարությունը չներկայացնելու համար։

2024-ին Ճաղարյանը նաև ընդգրկվել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խմբում՝ որպես Իջևանի համայնքի ղեկավար։

Factor.am-ն ուսումանսիրել էր Ճաղարյանի հայտարարագիրը․ 2025 թվականի հայտարարագրում նշված են եղել՝ 9 միավոր անշարժ գույք, 8,502,218 դրամ տարեկան եկամուտ, 1.5 մլն դրամ կանխիկ և 760 հազար դրամ բանկային միջոցներ։

Ճաղարյանն արձագանքել է հրապարակմանը՝ հայտարարելով, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգը Բերքաբերում իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող մեկ գույքն արտացոլվել է որպես հինգ առանձին գույք։ Ըստ այդմ՝ համայնքապետը պնդում է, որ իրականում ունի ոչ թե 9, այլ 5 միավոր անշարժ գույք։

«Ինքնիշխան Հայաստան»-ի ընտրական ցուցակը գլխավորում է 26-ամյա Լևոն Վարդապետյանը, որը նաև «Ռեստարտ Իջևան»-ի տնօրենի պաշտոնակատար է եղել, «Իջևանի ձայնը» հարթակի համահիմնադիր։

Նա հայտնել է, որ հեռուստաբանավեճի հրավեր է եղել Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող 2 ուժերին, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն մերժել է հրավերը։

Նոյեմբերյան համայնք

Նոյեմբերյանի ընտրությունների թեկնածուների անունները դեռևս հայտնի չեն։ Համայնքապետ Արսեն Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է, իսկ 2023 թվականի ապրիլից՝ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ Համայնքապետ է ընտրվել 2021-ի դեկտեմբերին։

Դատախազության փոխանցմամբ՝ դեռ Կողբ համայնքը ղեկավարելու տարիներին Աղաբաբյանը պետական միջոցներով կառուցված և վերակառուցված պոմպակայանը 2018-ին շուրջ 200 հազար դրամով օրինականացրել է մասնավոր ընկերության օգտին։ Հետագայում պետությունը նույն գույքը ստիպված է եղել հետ գնել շուրջ 70 մլն դրամով։ Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու/անցնելու համար, և 2026-ի հուլիսին գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Օգոստոսի 31-ին Աղաբաբյանը ձերբակալվել է, ապա մի քանի ժամ անց ազատ արձակվել՝ երկրից բացակայելու արգելքով։ Ըստ նրա ներկայացրած մանրամասների՝ մեղադրանքը վերաբերում է համայնքին պատկանող մոտ 300 քմ տարածքը առանց գնահատման ամսական 70 հազար դրամով վարձակալության տալուն․ իրավապահների հաշվարկով այն կարող էր վարձակալության տրվել 100 հազարով։

Տավուշի համայնքներից է նաև Բերդը, որը 2022-ից ղեկավարում է Աստղիկ Հակոբյանը։ Նա համայնքապետ է դարձել 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ «Զորավոր համայնք» դաշինքի կողմից առաջադրվելով և ավագանու 11 ձայն ստանալով։ Հակոբյանն անկուսակցական է։

Իսկ դաշինքը ընտրություններում հաղթել էր նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ։ Մանուչարյանը հետագայում հրաժարվել էր մանդատից, իսկ Հակոբյանը, որը դաշինքի ցուցակի երրորդ համարն էր, ընտրվել էր համայնքի ղեկավար։

 

Եվգենյա Համբարձումյան