Պետք է հասկանանք` տաքսու վարորդների ապահովագրական հարցն ինչպես ենք լուծելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 12:49
Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
26.11.2026 | 12:38
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
26.11.2026 | 12:32
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 12:30
Պետք է հասկանանք` տաքսու վարորդների ապահովագրական հարցն ինչպես ենք լուծելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 12:23
Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ
26.11.2026 | 12:19
Հայաստանում մեկնարկել է հայ և ադրբեջանցի 60 հասարակական գործիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.11.2026 | 12:10
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ-ում են // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
26.11.2026 | 11:22
Գովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել
26.11.2026 | 11:14
Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
Բոլորը

2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կընդգրկվեն նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություններ մատուցողները և էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդները։

Շահառուների շրջանակի ընդլայնման մանրամասները նոյեմբերի 26-ի Կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ հաջորդ տարվանից համակարգի շահառու կդառնան նաև բոլոր անհատ ձեռնարկատերերը։ «Անհատ ձեռնարկատերերի մասով էլ, եթե այս տարի տարեկան 2 միլիոն 400 հազարից բարձր շրջանառություն ունեցող անձինք էին մտնում, նույն տրամաբանությամբ հաջորդ տարվանից արդեն բոլորն են դառնում շահառու։ Եվ, այո, մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություններ մատուցողները։ Շահառու կդառնան նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցողները»,– նշել է Ավանեսյանը։

Նա հավելել է, որ ապահովագրված անձինք հնարավորություն կունենան կամավոր ձևաչափով ապահովագրելու նաև իրենց հետ փոխկապակցված անձանց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է համակարգի ընդլայնումը՝ ընդգծելով գրանցված զբաղվածություն ունեցող քաղաքացիների ընդգրկումը։

«Կարծում եմ՝ շատ լավ նորություն է։ Այսինքն՝ աշխատող, զբաղված, ըստ էության, ոչ մի մարդ, որի զբաղվածությունը թափանցիկ և տեսանելի է պետության համար, առողջության ապահովագրությունից դուրս չի մնում»,- ասել է վարչապետը։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան