Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
16.11.2026 | 12:30
«Թուրքական ավիաուղիներ»-ի (Turkish Airlines)՝ ավիաբեռնափոխադրումներ իրականացնող Turkish Cargo-ն նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլի և Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջև առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթը։


Հաղորդվում է, որ այս ուղղությամբ բեռնափոխադրումների նպատակն է՝ զարգացնել Թուրքիայի և Հայաստանի միջև ավիափոխադրումները և ամրապնդել երկու երկրների միջև առևտրային կապերը։
Հավելենք, որ 2026 թվականի մարտից էլ «Թուրքական ավիաուղիներ»-ը կանոնավոր չվերթներ է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

