94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում

Լուրեր

04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
Բոլորը

ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցությունը։ Սենատում դեմոկրատները կստանան առնվազն 54 մանդատ՝ հաղթանակ տանելով, ի թիվս այլ նահանգների, Տեխասում և Կանզասում, որտեղ տասնամյակներ շարունակ հաղթել են հանրապետականները։ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո Սենատի 100 տեղերից առնվազն 54-ը կանցնեն դեմոկրատների վերահսկողության տակ։

Դեմոկրատներին հաջողվել է հաղթանակ տանել ոչ միայն տատանվող նահանգների մեծ մասում, այլև մի շարք նահանգներում, որոնք մինչև 2026 թվականի նոյեմբերի 3-ը համարվում էին հանրապետականների աջակցության հենակետեր։

Այսպես, Տեխասում դեմոկրատ Ջեյմս Տալարիկոն հաղթել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող հանրապետական Քեն Փաքսթոնին։ Սա 1988 թվականից ի վեր Տեխասից Սենատի տեղի համար պայքարում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի առաջին հաղթանակն է։ Տալարիկոյի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 53 տոկոսը, իսկ Փաքսթոնին աջակցել է շուրջ 44 տոկոսը։ 2024 թվականի նախագահական ընտրություններում Թրամփն այս նահանգում 14 տոկոսային կետով առաջ էր անցել դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսից։

Կանզասում դեմոկրատ Ադամ Հեմիլթոնը հաղթել է գործող հանրապետական սենատոր Ռոջեր Մարշալին՝ ստանալով ձայների ավելի քան 50 տոկոսը, մինչդեռ նրա մրցակիցը հավաքել է 46 տոկոսը։

Դեմոկրատներին չէր հաջողվել հաղթել Կանզասից Սենատի տեղի համար պայքարում 1932 թվականից ի վեր։ Այսինքն՝ 94 տարի շարունակ Կոնգրեսի վերին պալատում նահանգը ներկայացրել են հանրապետականները։ 2024 թվականի նախագահական ընտրություններում Թրամփն այս նահանգում 16 տոկոսային կետով առաջ էր անցել Հարիսից։

Հարավային Կարոլինայում  դեմոկրատ թեկնածու Էննի Էնդրյուսը վերջ է  դրել 28-ամյա ընդմիջմանը՝ 1998 թվականին Ֆրից Հոլինգսի վերընտրվելուց ի վեր առաջին անգամ ապահովելով հաղթանակ դեմոկրատների համար Սենատի ընտրություններում։

Ռոյ Կուպերը վերջ  է դրել 18-ամյա ընդմիջմանը։ 2008 թվականին Քեյ Հեյգանը վերջին դեմոկրատն էր, որն ընտրվել էր Հյուսիսային Կարոլինայից ԱՄՆ Սենատի անդամ։

Ջոշ Տուրեքի հաղթանակն էլ դարձել է Սենատի ընտրություններում Այովա նահանգում դեմոկրատների առաջին հաղթանակը 2008թ-ին  Թոմ Հարկինի վերընտրվելուց ի վեր։