78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ինդիանա Փեյսերսը» անսովոր վիճակագրական ցուցանիշ է գրանցել «Ատլանտա Հոքսի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղում: Թիմը խաղացել է ընդամենը վեց բասկետբոլիստով։ ESPN-ի վիճակագիր Մեթ Ուիլյամսը սոցցանցերում հայտնել է, որ դա ռոտացիայի նման ամենավաղ կրճատումն է մրցաշրջանի սկզբում՝ 1948 թվականից ի վեր, երբ նման ցուցանիշ գրանցել էր «Մինեապոլիս Լեյքերսը»։ Հանդիպումն ավարտվել է «Ատլանտայի» հաղթանակով՝ 108։104 հաշվով։
Անսովոր իրավիճակը պայմանավորված էր բազմաթիվ վնասվածքներով և խաղացողների հարկադիր հանգստով։ Հանդիպումը բաց են թողել «Փեյսերսի» 11 բասկետբոլիստներ, այդ թվում՝ Թայրիզ Հալիբուրտոնը, Պասկալ Սիակամը, Էնդրյու Նեմբարդը, Աարոն Նեսմիթը և Իվիցա Զուբակը։
Գլխավոր մարզիչ Ռիք Քարլայլի տրամադրության տակ մնացել էին 5 մեկնարկային խաղացող և միակ պահեստայինը՝ Քոբի Բրաունը։ Հարկ է նշել, որ բացակայող խաղացողների ընդհանուր աշխատավարձը կազմում է շուրջ 193 միլիոն դոլար, իսկ խաղին մասնակցած բասկետբոլիստներինը՝ 15 միլիոն դոլար։
Չնայած կադրային խնդիրներին՝ «Ինդիանան» մոտ էր հաղթանակին, սակայն վերջնամասում բաց թողեց այն։ Դա «Փեյսերսի» 5-րդ անընդմեջ պարտությունն էր։ Նախորդ անգամ թիմը խաղում ընդամենը 6 խաղացող օգտագործել էր 2004 թվականին։
Դավիթ Եղիազարյան

