Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Տեներիֆեի» հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է «Անդորրայի» դեմ Իսպանիայի Լա Լիգա-2-ի 12-րդ տուրի խաղում ստացած ծանր վնասվածքի հետևանքով, հաղորդում է Marca-ն:
Հանդիպման ավելացված ժամանակի 7-րդ րոպեին 30-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ծնկով հարված էր ստացել «Անդորրայի» դարպասապահի Խեսուս Օվոնոյից և կորցրել էր գիտակցությունը։ Դե Միգելը սրտի կանգ էր ունեցել և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից վիճակում: Դե Միգելը մահացել է սրտի կանգի հետևանքով:
«Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպումը անավարտ էր մնացել 2:2 հաշվի ժամանակ, իսկ դարպասապահի Խեսուս Օվոնոն կարմիր քարտ էր ստացել կոպիտ խաղի համար։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը եղել է «Տեներիֆեի» փոխարինողների թվում, սակայն խաղաժամանակ չի ստացել:
Դավիթ Եղիազարյան
🔵⚪️ | Golpe fortísimo de Owono sobre Jesús de Miguel que hace que salten todas las alarmas. 🇪🇸👀 🙏🏼 Pronta recuperación a Jesús y que todo quede en un susto 🏟️ Tenerife - Andorra https://t.co/NXopIJ7p9H
— Laliga News (@laligaa_neews) November 2, 2026

