Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
Բոլորը

Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերին, դահլիճում հնչած հայհոյանքներին և կոչ արեց տղամարդ պատգամավորներին ներողություն խնդրել կին գործընկերներից։

Բաղդասարյանն ասաց, որ թեև միջադեպերից հետո որոշ պատգամավորներ Ազգային ժողովի ամբիոնից ներողություն էին խնդրել հանրությունից և ընտրողներից, որևէ մեկը չէր անդրադարձել այն հանգամանքին, որ դահլիճում ներկա են եղել նաև կանայք, որոնց ներկայությամբ հնչել են հայհոյանքներ։

Նա դիմեց տղամարդ պատգամավորներին՝ կոչ անելով քաղաքական կամք դրսևորել և Ազգային ժողովի ամբիոնից ներողություն խնդրել կին գործընկերներից։

Խոսելով ընդդիմադիրների վարքագծի մասին՝ Բաղդասարյանը նաև ենթադրություն հայտնեց, որ նրանց կոշտ դիրքորոշման վրա կարող էին ազդեցություն ունենալ արտաքին՝ իր ձևակերպմամբ «հյուսիսից» հնչած դժգոհությունները։ Նա դա կապեց Խաղաղության խորհրդին կողմ քվեարկելու և TRIPP-ի վավերացումը չտապալելու հետ։

Միաժամանակ Բաղդասարյանն ասաց, որ խորհրդարանում տեղի ունեցած բախումներում հաղթողներ չեն եղել։ Նրա գնահատմամբ՝ չի հաղթել ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, իսկ տեղի ունեցածից տուժել է հասարակությունը։

Բաղդասարյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հակադարձեց՝ բոլոր տղամարդ պատգամավորներին նույն հարթության վրա դնելու վերաբերյալ։ Նա ասաց, որ չի ընդունում համահավասարեցնող ձևակերպումները և ընդգծեց, որ յուրաքանչյուր միջադեպի դեպքում կարևոր է պարզել՝ կողմերից որն է այն սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան