Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
Բոլորը

Խստորեմ դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքը․ նա ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր կացել, որպեսզի հարվածի նրան։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հարցին, թե արդյո՞ք Ռուբինյանը դատապարտում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների պահվածքն այն պարագայում, երբ թիմակիցների կողմից հնչել են հայհոյանքներ, նետվել շշեր և անգամ աթոռ, Ռուբինյանը արձագանքեց․«Խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին, որի առաջին հարվածից է սկսել ծեծկրտուքը ամբողջովին աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագրի»,  որը արել է այն, ինչ արել է»։

Նա նաև հիշեց 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ ընդդիմությանն առաջարկել էր բարեկրթության հստակ վարվելակերպ։

«Առաջարկել եմ, որ մենք գնանք բարեկրթության ճանապարհով և ես ասել եմ, որ «Քաղաքացիական պայմանագրի»-ը նախընտրում է գնալ այդ ճանապարհով, և եթե ընդդիմությունը ընդունում է այդ օրակարգը, շատ լավ։ Բայց ես ասել եմ նաև, որ եթե ընդդիմադիր մեր գործընկերները չընդունեն այդ օրակարգը և շարժվեն այլ ճանապարհով, քաղաքացիական պայմանագիրը պատրաստ է փոխադարձել այդ ճանապարհին այլ ճանապարհին անհամաչափորեն: Եվ ես կարծում եմ՝ մենք գործնականում տեսանք, թե դա ինչ է նշանակում»,- ասաց ԱԺ խոսնակը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել է ՔՊ-ական Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։ Ծեծկռտուքի ընթացքում պատգամավորները ծեծել ու աթոռներով հարվածել են միմյանց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թույլ չի տվել անվտանգության աշխատակիցներին ներս մտնել և հորդորել է դադարեցնել։ 

Ընդմիջման ժամանակ լարված իրավիճակն ու ծեծը շարունակվել է ԱԺ նախասրահում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։