Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո

Լուրեր

29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Բոլորը

Իսրայելում քվեաթերթիկների 84,5%-ի հաշվարկից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդը» ստանում է 54 մանդատ, իսկ «Յաշար» կուսակցության ղեկավար Գադի Էյզենկոտի գլխավորած դաշինքը՝ 49 մանդատ, գրում է The Times of Israel-ը:

Արաբական կուսակցությունները՝ «Միացյալ ցուցակը» և «Ռաամը», նվազեցնում են իրենց ներկայացվածությունը Կնեսեթում՝ ստանալով, ընդհանուր առմամբ, 17 մանդատ։

Արդյունքները նախնական են և կփոխվեն ձայների հաշվարկի շարունակմանը զուգահեռ։ Կրկնակի ծրարներով քվեարկածների, այդ թվում՝ զինծառայողների ձայները, կհաշվարկվեն ավելի ուշ։

Նախնական տվյալները վկայում են, որ ո՛չ Նեթանյահուի իշխող դաշինքը, ո՛չ էլ նրա գլխավոր մրցակիցը՝ բանակի նախկին բարձրաստիճան հրամանատար Գադի Էյզենկոտի գլխավորած դաշինքը, չեն ստացել խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատը։

Միաժամանակ, Նեթանյահուն արդեն իսկ մերժել է արաբական կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու գաղափարը՝ այն որակելով դավաճանություն։ Այդ կուսակցությունների ընտրողները կազմում են Իսրայելի բնակչության 20%-ը։

«Մենք պետք է ձևավորենք ուժեղ, աջակողմյան, ազգայնական կառավարություն։ Մենք չպետք է վտանգի ենթարկենք Իսրայելը և ձևավորենք կառավարություն, որը հենվում է հակասիոնիստական արաբական կուսակցությունների վրա»,- ասել է նա։

Իր հերթին, կենտրոնամետ-աջակողմյան հայացքներ ունեցող, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Էյզենկոտը բաց է թողել արաբական կուսակցությունների հետ համագործակցության հնարավորությունը՝ որոշակի պայմանների դեպքում։ Սակայն նրա մյուս հավանական գործընկերներից ոմանք բացառել են նման տարբերակը։ Քվեարկության վերջնական արդյունքները սպասվում են առաջիկա օրերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի