Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում

Լուրեր

28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ անհայտ անձը դանակով հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա և սպանվել, հայտնել է Սերբիայի ոստիկանությունը։ Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես հետո, գրում է The Times of Israel-ը։

Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ ոստիկանությունը միջադեպը դիտարկում է որպես «ահաբեկչական հարձակում»։ Նա հայտարարել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առավելագույնի բարձրացնելու մասին և ուժեղացրել ոստիկանության ներկայությունը կարևոր օբյեկտների մոտ։

Դաչիչի խոսքով՝«մինչ այժմ չնույնականացված մի անչափահաս «Ալլահ Աքբար» բղավելով հարձակվել է ժանդարմերիայի աշխատակցի վրա՝ օգտագործելով երկու դանակ»։ Նա հավելել է, որ ոստիկանն «ինքնապաշտպանության նպատակով չեզոքացրել է» հարձակվողին, իսկ ինքը թեթև վնասվածք է ստացել։

Պաշտոնյան ասել է, որ Սերբիայի անվտանգության ծառայությունները հետևել են հարձակվողին, որը, նախարարի պնդմամբ, աջակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը միջադեպի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չի ներկայացրել։

2024 թվականի հունիսին խաչաղեղով զինված հարձակվողը վիրավորել էր Բելգրադում Իսրայելի դեսպանատունը պահպանող սերբ ոստիկանին։ Հարձակվողը սպանվել էր պահակախմբի աշխատակցի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի