Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
Հաղորդաշարեր
26.10.2026 | 19:41
Էլվիս Փրեսլիի երաժշտության հեղինակային իրավունքների սեփականատերերը դատական հայց են ներկայացրել արհեստական բանականության մոդելներ մշակող Anthropic ընկերության դեմ՝ մեղադրելով նրան հեղինակային իրավունքների խախտման մեջ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը, որին վկայակոչում է The Insider-ը։
Հայցվորները պնդում են, որ ընկերությունն իր արհեստական բանականության մոդելներին ուսուցանելու համար օգտագործել է Փրեսլիի 274 երգ։ Դատական փաստաթղթերում հիշատակվում են երգչի այնպիսի հիթեր, ինչպիսիք են Return to Sender, All Shook Up և Can’t Help Falling in Love երգերը։
Ընդհանուր առմամբ, ընկերությունից պահանջում են 41 միլիոն դոլարի փոխհատուցում կամ յուրաքանչյուր երգի համար՝ 150 հազար դոլար։
Anthropic-ին մեղադրել են իր բիզնես մոդելն «աննախադեպ մասշտաբներով հեղինակային իրավունքների խախտման» վրա կառուցելու մեջ։ Ընկերությունում, սակայն, հայտարարել են, որ համաձայն չեն ներկայացված մեղադրանքների հետ և մտադիր են պաշտպանվել դատարանում։
Անցյալ շաբաթ մշակող ընկերության դեմ նմանատիպ հայց էր ներկայացրել նաև Reservoir երաժշտական ընկերությունը։ Այն նույնպես Anthropic-ին մեղադրել է հեղինակային իրավունքների սեփականատերերի թույլտվության բացակայությամբ ավելի քան 850 ստեղծագործություն Claude չաթբոտի ուսուցման համար օգտագործելու մեջ։ Այդ դեպքում հայցը վերաբերում էր Մադոննայի և այլ կատարողների երգերին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

