Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը 1:7 հաշվով պարտվեց բելառուս Կիրիլ Մասկևիչին:
Կիսաեզրափակիչում Արթուր Սարգսյանը 5:1 հաշվով հաղթել էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիին, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հայաստանը ներկայացնող Հայկ Խլոյանին։
28-ամյա Սարգսյանը կարիերայում երրորդ մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում: 2021-ին նա դարձել էր բրոնզե , իսկ 2025-ին՝ արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ հոկետեմբերի 26-ին ԱԱ-ում պայքարի մեջ էին մտել Հայաստանի վերջին ներկայացուցիչները: Կարեն Ասլանյանը (63 կգ) նվաճել է եզրափակիչի ուղեգիր, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) 3-ական հաղթանակ տանելուց հետո պարտվել են կիսաեզրափակիչում ու կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ:
Դավիթ Եղիազարյան

