Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի

Լուրեր

26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
Բոլորը

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Ադրբեջանից հետո կայցելի Հայաստան։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Այցերը նախատեսվում են հոկտեմբերի 26-27-ը։

«Այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան՝ երկու երկրների հետ մեր համագործակցությունն առավել խորացնելու նպատակով։ Իմ գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ կքննարկեմ նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Նիդերլանդներն աջակցում է կայուն խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերին»,- նշել է նա։

Բերենդսենն արդեն Բաքվում է, նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը նշել է, որ իր երկրում բարձր են գնահատում Ալիևի անձնական դերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Նա ընդգծել է, որ սա շատ կարևոր հարց է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի համար։ Նա նաև  շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Ադրբեջանի տարածքով Նիդերլանդների քաղաքացիների, այդ թվում՝ Թեհրանում այդ երկրի դեսպանի և դեսպանատան աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։Նշվել է, որ նիդերլանդական ընկերությունները հաջողությամբ գործունեություն են ծավալում Ադրբեջանում տարբեր ոլորտներում։ Քննարկվել են տրանսպորտի և լոգիստիկայի, մասնավորապես՝ Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի գործունեության շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև գյուղատնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Նիդերլանդների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս գյուղատնտեսության զարգացմանը և այդ ոլորտում իրականացնում լայնածավալ պետական ծրագրեր։ Նշվել է, որ գյուղատնտեսության ոլորտում Նիդերլանդների փորձը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում այս ուղղությամբ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի