Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները

Լուրեր

22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 22-ին հրամանագրեր է ստորագրել նոր փոխվարչապետերի, նախագահի լիազոր ներկայացուցչի և նախարարի նշանակման մասին։ Կառավարության կազմում լայնածավալ փոփոխություններն ավելի վաղ առաջարկել էր երկրի վարչապետը, իսկ նախօրեին դրանք միաձայն հաստատել էր Պետդուման, գրում է The Insider-ը։

Կադրային փոփոխությունները հետևյալն են՝

  • Յուրի Տրուտնև – զբաղեցնում էր փոխվարչապետի և Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնները, նշանակվել է նախագահի օգնական։

  • Օլեգ Կոժեմյակո – Պրիմորիեի երկրամասի նահանգապետից նշանակվել է փոխվարչապետի և Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնում։

  • Անդրեյ Նիկիտին – տրանսպորտի նախարարի պաշտոնից նշանակվել է փոխվարչապետ։

  • Դմիտրի Յադրով – «Ռոսավիացիայի» ղեկավարի պաշտոնից նշանակվել է տրանսպորտի նախարար։

  • Անտոն Սիլուանով – նշանակվել է Ռուսաստանի փոխվարչապետ՝ պահպանելով ֆինանսների նախարարի պաշտոնը։

  • Իրինա Օկլադնիկովա – ֆինանսների նախարարի առաջին տեղակալից նշանակվել է փոխվարչապետ և կառավարության աշխատակազմի ղեկավար։

Իր պաշտոնից հեռացել է նաև Դմիտրի Գրիգորենկոն, որին փոխարինել է Օկլադնիկովան։ Վերջին վեց տարիներին Գրիգորենկոն ղեկավարում էր կառավարության աշխատակազմը։ Կադրային փոփոխությունների շարքում հատկապես ուշագրավ է Սիլուանովի համար նոր պաշտոնի ստեղծումը։ Մինչ այդ՝ 2011 թվականից, նա ղեկավարում էր ֆինանսների նախարարությունը, սակայն այժմ նախարարի պաշտոնին ավելացել է նաև փոխվարչապետի պաշտոնը։ Կառավարությունում այս որոշումը նախկինում բացատրել էին «արտաքին ճնշման ուժեղացման պայմաններում» «ֆինանսական կայունությունն ապահովելու» և «պետական ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու» անհրաժեշտությամբ։

2018-2020 թվականներին Սիլուանովն արդեն համատեղել էր առաջին փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնները, սակայն Միխայիլ Միշուստինի առաջին կառավարության ձևավորումից հետո պահպանել էր միայն նախարարի պաշտոնը։

Ինչ վերաբերում է Տրուտնևին, ՌԲԿ-ի աղբյուրները նախկինում հայտնել էին, որ նախագահի աշխատակազմ տեղափոխվելուց հետո նա զբաղվելու է ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով, մասնավորապես՝ կարող է վերահսկել «Յունարմիա» երիտասարդական ռազմահայրենասիրական շարժման գործունեությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի