ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին

Լուրեր

22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Պարսից ծոցում հայտնաբերել և հարվածել են նավթը նավից նավ տեղափոխելու գործողություններում ներգրավված չորս նավի, գրում է Al Jazeera-ն։

Հաղորդագրության համաձայն՝ նավերն այժմ այրվում են։ Կորպուսը պնդել է, որ դրանք անցել են չթույլատրված երթուղով։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ Հորմուզի նեղուցից արևմուտք ևս երեք նավ բախվել է ականների։ Կորպուսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ զինված ուժերի կողմից հետագա լարվածության սրումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների դեմ ուղղակի գործողությունների։

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի դեմ ռազմական և ֆինանսական առումներով «շատ լավ արդյունքների է հասնում»՝ Իրանի դեմ պատերազմը բնութագրելով որպես «Իրանի դեմ փոքրիկ հակամարտություն»։

Էնդրյուսի միացյալ ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հրաժարվել է իրանցիների հետ բանակցելու մտադրությունից, Թրամփը պատասխանել է․ «Ո՛չ, կարծում եմ՝ մենք չենք բանակցում… Մենք այս կամ այն կերպ ինչ-որ արդյունքի կհասնենք։ Դա տեղի կունենա բավականին շուտով։ Մարդկանց մեծ մասը կարծում է, որ դա տեղի կունենա ընտրություններից հետո, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի։ Բայց սա կասեմ. այն, ինչ մենք արել ենք Իրանի հետ, հիանալի է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի