Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ

Լուրեր

20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում սկսել է հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։ Հանդիպմանը մասնակցում են նաև Նորվեգիայի վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը, գրում է Current time-ը։

Օսլո կատարած այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Նորվեգիայի թագավոր Հակոն VIII-ի հետ և նրա հետ քննարկել ուկրաինացի երեխաների վերադարձի ուղիները, ինչպես նաև օկուպացված Օլեշկիում բնակվող ուկրաինացիներին օգնություն ցուցաբերելու հարցը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կմասնակցի Օսլոյում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ բանակցություններին։ Դրանից հետո նա նախատեսում է մեկնել Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։

Նորվեգիայի կառավարությունը հաստատել է, որ Օսլոյում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Զելենսկին, Ուիթկոֆը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Թրամփի փեսան և խորհրդական Ջարեդ Քուշները բանակցություններին կմիանա հեռավար ձևաչափով։

Reuters-ի տվյալներով՝ դիվանագիտական խորհրդակցություններին ներգրավված են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։

«Ուկրաինան խնդրել է ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆին և Ջարեդ Քուշներին միանալ հանդիպումներին։ Ես ուրախ եմ, որ նրանք կկարողանան մասնակցել»,- հայտարարել է Ստյորեն։

Axios-ը գրել էր, որ Մոսկվա հնարավոր այցի ընթացքում Ուիթկոֆը մտադիր է Պուտինին ներկայացնել պատերազմի դադարեցման վերաբերյալ առաջարկներ, որոնք մշակվել են Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների հետ համատեղ։

Ռուսաստան այցի ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Աղբյուրների տվյալներով՝ բանակցությունների ընթացքում կարող է քննարկվել նաև 73-ամյա ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման հարցը։ 2024 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի դատարանը նրան վարձկանության մեղադրանքով դատապարտել է վեց տարի և տասը ամիս ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի