Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին

Լուրեր

16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
16.10.2026 | 19:11
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում
Բոլորը

Ադրբեջանի կրթական հաստատություններում հիջաբ կրելու նոր սահմանափակումների ֆոնին շարունակում են տեղեկություններ ստացվել ձերբակալությունների և վարչական կալանքների մասին, հաղորդում է ադրբեջանական անկախ Meydan TV-ին։

Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Պրիվոլնոյե գյուղում, Meydan TV-ին հասած տեղեկությունների համաձայն, հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան տասը մարդ։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածներին տեղափոխել են դատարան, որը նրանց նկատմամբ նշանակել է 20-օրյա վարչական կալանք։

Ձերբակալվածների ինքնությունը, նրանց ձերբակալության կոնկրետ հանգամանքները և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածները, որոնցով նրանք ենթարկվել են պատասխանատվության, առայժմ հայտնի չեն։ Իրավապահ մարմինները տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։

Եվս մեկ դեպք է տեղի ունեցել Աբշերոնի շրջանի Մամեդլի գյուղում։ Այնտեղ 28-ամյա Ռաֆայել Հուսեյնզադեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 11-ին դպրոցի ցանկապատի պատին գրել է «Ազատությո՛ւն հիջաբին» կարգախոսը։ Նրա հոր՝ Ֆիզուլի Հուսեյնովի խոսքով՝ երիտասարդն այդ կերպ բողոք է արտահայտել դպրոցական համազգեստի վերաբերյալ Նախարարների կաբինետի նոր պահանջների դեմ։ Հոկտեմբերի 14-ին Աբշերոնի շրջանային դատարանը քննել է Ռաֆայել Հուսեյնզադեի գործը և նրա նկատմամբ նշանակել 30-օրյա վարչական կալանք։

Meydan TV-ի տեղեկություններով՝ նախատեսվում էր, որ նա պատիժը կկրի Աբշերոնի շրջանային ոստիկանության վարչության նկուղային տարածքում։ Ավելի ուշ հայտնի է դարձել նաև նրա հոր՝ Ֆիզուլի Հուսեյնովի ձերբակալության մասին։ Հոկտեմբերի 14-ին նա մասնակցել էր Աբշերոնի շրջանի Մամեդլի գյուղում անցկացված բողոքի ակցիային՝ «Ազատությո՛ւն հիջաբին» կարգախոսով։

Ակցիայից հետո շուրջ մեկ օր նրա հարազատներին չէր հաջողվում տեղեկություններ ստանալ նրա գտնվելու վայրի մասին։ Ավելի ուշ պարզվել է, որ Աբշերոնի շրջանային դատարանը նրան նույնպես դատապարտել է 30-օրյա վարչական կալանքի։ Թե վարչական իրավախախտումների օրենսգրքի կոնկրետ որ հոդվածներով են պատժվել հայրն ու որդին, առայժմ հայտնի չէ։

Հագուստի վերաբերյալ նոր պահանջների շուրջ ծագած կոնֆլիկտի ֆոնին՝ հայտնի է դարձել նաև Բաքվի թիվ 290 դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Սևիլ Ջաբբարովայի աշխատանքից ազատման մասին։ Նրա հայր Սարրաֆ Ջաբբարովի պնդմամբ՝ դուստրը հրաժարվել է հանել հիջաբը, որից հետո իրեն թույլ չեն տվել աշխատանքի ներկայանալ։ Նրա խոսքով՝ Սևիլ Ջաբբարովան բարձրագույն կրթություն ունի, հինգ տարի աշխատել է որպես ուսուցչուհի և դասավանդել երրորդ դասարանում։ Հոր խոսքով՝ դուստրը փորձել է վերադառնալ դպրոց՝ հիջաբը փոխարինելով քալաղայով՝ ադրբեջանական կանանց ավանդական գլխաշորով։ Սակայն, նրա պնդմամբ, ուսումնական հաստատության ղեկավարությունը կրկին հրաժարվել է նրան թույլ տալ մուտք գործել դասարան և հանդիպել աշակերտներին։

Ուսուցչուհու հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է ոչ թե հագուստի վերաբերյալ պահանջների հիմքով, այլ Ադրբեջանի աշխատանքային օրենսգրքի 70-րդ հոդվածի «չ» կետի համաձայն։ Այս դրույթը նախատեսում է աշխատակցին աշխատանքից ազատելու հնարավորություն՝ աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ աշխատանքային կարգապահությունը կոպտորեն խախտելու դեպքում։ Սարրաֆ Ջաբբարովը նման հիմնավորումն անարդար է համարում։ Նրա խոսքով՝ դուստրը չի հրաժարվել դասավանդելուց, այլ դպրոցի ղեկավարությունն ինքն է խոչընդոտել նրան իր պարտականությունները կատարելու հարցում։

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի Նախարարների կաբինետն ընդունել է թիվ 325 որոշումը, որով հաստատվել են պետական հանրակրթական հաստատությունների մանկավարժների հագուստի վերաբերյալ նոր պահանջները։ Փաստաթղթի համաձայն՝ ուսուցիչների արտաքին տեսքը պետք է համապատասխանի կրթության աշխարհիկ սկզբունքին և գործարար ոճին։ Սահմանված պահանջներից դուրս հագուստի տարրերի օգտագործումը չի թույլատրվում։

Բացի այդ՝ հաղորդվում է, որ հասարակական ակտիվիստ և արվեստագետ Իլկին Հուսեյնովը ենթարկվել է 30-օրյա վարչական կալանքի։ Այս մասին հայտնել են ակտիվիստի հարազատները։ Նրանց խոսքով՝ Հուսեյնովը մեղավոր է ճանաչվել ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու վերաբերյալ Վարչական իրավախախտումների օրենսգրքի հոդվածով։

Հուսեյնովը կապ ունի «Թողեք Լեյլիին գնա դպրոց» («Let Leyli Go to School») նախաձեռնության հետ, որը ստեղծվել է այս շաբաթվա սկզբին՝ դպրոցներում հիջաբ կրելու վերաբերյալ վերջին սահմանափակումներից հետո։ Նախաձեռնության նպատակն է հարթակ տրամադրել ուսուցիչներին՝ դասեր անցկացնելու հիջաբի արգելքից տուժած աշակերտների համար՝ օգնելով ապահովել, որ նրանք կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ չմնան։

Միաժամանակ, ադրբեջանական անկախ լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի մի շարք դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի