Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում բնակվող ակտիվիստ, արվեստագետ Իլքին Հուսեյնովի հետ երեկվանից կապ հաստատել չի հաջողվում։ Դա տեղի է ունեցել «Թող Լեյլին դպրոց գնա» նախագծի մեկնարկից կարճ ժամանակ անց։ Նախագծի նպատակն է՝ կրկնուսուցում կազմակերպել այն աշակերտների համար, որոնք հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների շրջանակում բոյկոտում են դասերը։ Հստակ չէ՝ արդյո՞ք նախագծի շրջանակում որևէ աշակերտ արդեն ստացել է ուսուցում։ Հինգշաբթի առավոտյան անհասանելի են եղել նաև նախաձեռնության կայքն ու Instagram-ի էջը, գրում է OC Media-ն։

Մեկ այլ ակտիվիստ Ջավիդ Աղայի՝ X-ում գրառման համաձայն՝ ժամը 16։00-ի սահմաններում անհայտ անձինք եկել են Հուսեյնովի տուն, ակտիվիստը նրանց հետ դուրս է եկել տնից։ Այդ ժամանակից նրա հեռախոսն անջատված է, իսկ գտնվելու վայրը մնում է անհայտ։ Աղան նաև նշել է, որ ծանուցում է ստացել Հուսեյնովի Facebook Messenger-ի հաշվին նոր սարք ավելացնելու մասին։

«Ես նրան հաղորդագրություն էի ուղարկել Facebook Messenger-ով, և քիչ առաջ տեսա ծանուցումը․ «Հուսեյնով Իլքինը նոր սարք է ավելացրել»։ Թվում է՝ նրա հաշիվը կարող է կոտրված լինել։ Մենք անհանգստացած ենք Իլքինի համար»,- գրել է նա։

Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, որը կհաստատի՝ արդյո՞ք ակտիվիստը ձերբակալվել է։

Ըստ Աղայի՝ Հուսեյնովը կապ ունի «Թողեք Լեյլիին գնա դպրոց» («Let Leyli Go to School») նախաձեռնության հետ, որը ստեղծվել է այս շաբաթվա սկզբին՝ դպրոցներում հիջաբ կրելու վերաբերյալ վերջին սահմանափակումներից հետո։ Նախաձեռնության նպատակն է հարթակ տրամադրել ուսուցիչներին՝ դասեր անցկացնելու հիջաբի արգելքից տուժած աշակերտների համար՝ օգնելով ապահովել, որ նրանք կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ չմնան։ Նախաձեռնությունը որոշ ժամանակ գործարկում էր Instagram-ի էջ՝ «qoymektebegetsin» օգտանունով, որն այժմ, կարծես, ջնջված է։

«Կասկածում եմ, որ նրան ձերբակալել են, կարծում եմ՝ պատճառը հենց սա է»,- ասել է Ջավիդ Աղան։

Հուսեյնովին գտնվելու վայրի կամ տուն եկած անձանց ինքնության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել։

Իլքին Հուսեյնովը ադրբեջանցի արվեստագետ է, լուսանկարիչ, երաժիշտ և մշակութային ակտիվիստ, որը հայտնի է Բաքվում անկախ արվեստի և կինոյի զարգացման գործում ունեցած ավանդով։ Նրա աշխատանքները կենտրոնացած են քաղաքային կյանքի, հիշողության, սոցիալական խնդիրների, բնապահպանական մտահոգությունների և տեսողական մշակույթի վրա։
Նրա առավել հայտնի նախագծերից է Salaam Cinema Baku-ն՝ Բաքվում գործող անկախ կինոյի և արվեստի տարածքը, որը կապված էր նաև քաղաքի պատմական ճարտարապետական ժառանգության պահպանման հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի