Բաքուն հայտարարել է, թե Ադրբեջանի դեմ հիբրիդային հարձակումները լայնածավալ բնույթ են ստացել

Լուրեր

16.10.2026 | 16:01
Ամուլսարի շահագործման հաջողությունից հետո ընկերությունները կհետաքրքրվեն ՀՀ հանքավայրերով. Հայկ Ալոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 15:53
Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին
16.10.2026 | 15:48
ԿԳՄՍ նախարարը և Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են 2027-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները
16.10.2026 | 15:40
Հայկական խոհանոցն ու համերը տպավորում են աշխարհի առաջնորդներին
16.10.2026 | 15:32
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.10.2026 | 15:21
«Պար-Արտ»-ի խանութներում խախտումներ են հայտնաբերվել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
16.10.2026 | 15:10
Ալեն Սիմոնյանը՝ անկլավների փոխանակման մասին // Արաղչին խոսել է TRIPP-ի հարցով մտահոգություններից․ ԼՈՒՐԵՐ
16.10.2026 | 15:01
Իլոն Մասկը ներկայացրել է նոր թռչող Tesla Roadster ավտոմեքենան
16.10.2026 | 14:58
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
16.10.2026 | 14:52
Ռուբինյանն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը
16.10.2026 | 14:41
ԱԲ-ի, կիբեռանվտանգության և թվային փոխակերպման հարցեր են քննարկել Դավիթ Թադևոսյանն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչը
16.10.2026 | 14:39
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 14:33
Բաքուն հայտարարել է, թե Ադրբեջանի դեմ հիբրիդային հարձակումները լայնածավալ բնույթ են ստացել
16.10.2026 | 14:25
Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները
16.10.2026 | 14:12
Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական Միլի Մեջլիսի՝ օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովը հայտարարություն է տարածել Ադրբեջանի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումների վերաբերյալ։ Հաղորդվում է Ադրբեջանի դեմ ուղղված կրոնական-գաղափարական սադրանքների, համակարգված տեղեկատվական գործողությունների և կիբերհարձակումների ծավալների աճի մասին, գրում են տեղական լրատվամիջոցները։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանի միջազգային հեղինակության աճին, էներգետիկ անվտանգության ապահովման գործում նրա դերի մեծացմանը, տարածաշրջանային տարանցիկ միջանցքներում ունեցած ռազմավարական նշանակությանը և ներքաղաքական կայունությանը զուգահեռ՝ ընդլայնվել են օտարերկրյա սուբյեկտների կողմից երկրի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումները։ Հանձնաժողովի տեղեկություններով՝ համապատասխան պետական կառույցների հետ համատեղ իրականացված հետաքննությունների ընթացքում բացահայտվել է գործունեություն, որն ուղղված է եղել հանրային կարծիքի մանիպուլյացիային, հասարակության մեջ բևեռացման առաջացմանը և պետական մարմինների նկատմամբ վստահության խաթարմանը։

Նշվում է, թե այդ գործողություններն իրականացվում են ազդեցության գործակալների, գաղտնի կազմակերպությունների, հաքերային խմբերի, արտասահմանյան լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում կեղծ հաշիվների և բոտերի միջոցով, որոնք գործում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Հայտարարության մեջ նաև պնդվում է, որ բարեկամ և հարևան երկրների տարածքներում գործող որոշ ուժեր փորձում են Ադրբեջանում հրահրել էթնիկ, կրոնական և քաղաքական հողի վրա հակադրություն՝ ապատեղեկատվական նյութեր տարածելով այնպիսի ալիքներով, որոնք անկախի  տպավորություն են ստեղծում։

Հանձնաժողովը նշել է, որ հիբրիդային սպառնալիքների իրականացման ընթացքում օգտագործվում են սոցիալական ցանցերի ալգորիթմները, «արձագանքման խցիկների» և «տեղեկատվական փուչիկների» մեխանիզմները, որոնց միջոցով մանիպուլյատիվ բովանդակությունն ուղղվում է որոշակի լսարանների։ Միաժամանակ, իրականացված մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ ադրբեջանական հասարակությունը չի ենթարկվում նման սադրանքներին և աջակցում է պետության ձեռնարկած միջոցառումներին։

Մեջլիսի ժամանակավոր հանձնաժողովը հայտարարել է, թե համապատասխան պետական մարմինների հետ համատեղ կանխում է հիբրիդային հարձակումները, և որ հետագայում ևս նման փորձերը անպատասխան չեն մնա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի