Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին

Լուրեր

05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած այն հանգամանքին, որ երեկ ուշ երեկոյան դիմում է մուտքագրվել դատարան, որում նա ցանկություն է հայտնել մասնակցել նիստին:

Նշենք, որ դատարանն ավելի վաղ թույլատրել էր, որպեսզի Խաչատրյանը չմասնակցի նիստերին, սակայն այժմ նա որոշել է մասնակցել՝ չնայած առողջական վիճակին:

Դիմումը դատարան մուտքագրվել էր փաստաբան Ամրամ Մակինյանի կողմից: Վերջինը դատարանում քննվող գործով ներգրավված չի եղել որպես Խաչատրյանի պաշտպան: Դատարան մուտքագրված գրության մեջ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն նշել էր, որ ցանկանում է մասնակցել նիստերին, այլև որ այսուհետ ցանկանում է, որ իր շահերը ներկայացնի նաև Մակինյանը:

Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ դիմումը դատարան է ստացվել ոչ պատշաճ սուբյեկտի, այն է՝ գործում չներգրավված պաշտպանի կողմից, ուստի նույնիսկ քննության ենթակա լինել չի կարող: Միաժամանակ, Սարգսյանն այս գործելաոճը համարեց պաշտպանների կողմից նիստերը ձգձգելու հերթական փորձը:

Պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն, նշեց որ առկա է մեղադրյալի գրավոր համաձայնությունը, որպեսզի Ամրամ Մակինյանը ստանձնի մեղադրյալի պաշտպանությունը, ուստի Մակինյանը գրավոր համաձայնության առկայության պահից համարվում է Գագիկ Խաչատրյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան:

Միաժամանակ, պաշտպան Սարգսյանը նշեց, որ հանրային մեղադրողն անհիմն հայտարարություն է անում այն մասին, որ իրենք նիստերը ձգձգելու միտում ունեն: Նա դատարանին տեղյակ պահեց, որ Գագիկ Խաչատրյանը չի առարկել, որպեսզի իր ներկայությունն ապահովելու անհնարինության դեպքում այսօրվա նիստն անցկացվի իր բացակայությամբ:

Նկատի ունենալով մեղադրյալի դիրքորոշումը՝ դատարանը որոշեց այսօրվա նիստը շարունակել նրա բացակայությամբ:

Արաքս Մամուլյան