ԿԳՄՍ նախարարը և Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են 2027-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները

Լուրեր

05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ քննարկել է 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել մրցումների անցկացման վայրերի նախապատրաստմանը, կամավորների ներգրավմանը և միջազգային պատվիրակությունների մասնակցության ապահովմանը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկին։

Հանդիպման առանցքային թեման 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքներն են եղել։ Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացմանն աջակցելու համար՝ շեշտելով Հայաստանի հանձնառությունը ֆրանկոֆոն արժեքների տարածմանը, բազմալեզվության խթանմանը, միջմշակութային երկխոսության զարգացմանը և երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ խաղերի հյուրընկալումը Հայաստանի համար ոչ միայն միջազգային մարզական և մշակութային խոշոր իրադարձություն է, այլև ֆրանկոֆոն ընտանիքի հետ կապերի ամրապնդման, երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման և երկարաժամկետ համագործակցության ընդլայնման կարևոր հնարավորություն։

Անդրադարձ է եղել խաղերի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ մրցումների անցկացման վայրերի նախապատրաստմանը, միջազգային փորձագետների հետ համագործակցությանն ու կամավորների ներգրավմանը։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու խաղերի՝ բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպումը՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ։ Այս համատեքստում կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությունը խաղերի միջազգային առաջխաղացմանը, անդամ պետությունների ակտիվ ներգրավմանը, ազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի մասնակցության խրախուսմանը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և բարձր գնահատել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը։ Նա կարևորել է խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով դրանց նշանակությունը ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման, երիտասարդների ակտիվ ներգրավվածության և փոխգործակցության խթանման, ինչպես նաև ֆրանկոֆոն արժեքների տարածման տեսանկյունից։ Լուիզ Մուշիկիվաբոն նաև վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղերի հաջող կազմակերպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, երիտասարդության, մշակույթի և ֆրանսերենի ուսուցման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է զարգացնել համատեղ ծրագրերը ինչպես խաղերի նախապատրաստական փուլում, այնպես էլ դրանց ավարտից հետո՝ ապահովելով համագործակցության շարունակականությունը։
Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Ծրագրում ընդգրկված են 10 մարզաձև և 10 մշակութային մրցույթ»։